2025թ․ ապրիլի 11-12-ին ՀՔԱՎ գրասենյակի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Նազելի Մովսեսյանը ներկա են գտնվել Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) նախաձեռնությամբ կազմակերպված «Մարդու իրավունքները Հայաստանի զինված ուժերում» կլոր սեղան-քննարկմանը։
Զինծառայողների նկատմամբ վատ, արժանապատվություն նվաստացնող վերաբերմունքի արգելքի համատեքստում քննարկման ընթացքում բազմիցս անդրադարձ կատարվեց «Մուրադյանն ընդդեմ ՀՀ-ի» խումբ գործերի առնչությամբ ԵԽ նախարարների կոմիտեի կողմից 2023 թ ՀՀ կառավարությանը տրված հանձնարարականներին։
Քննարկմանը ՀՔԱՎ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն անդրադարձավ ՀՀ զինված ուժերում առկա մի շարք խնդիրների, առանձնակի շեշտելով զինծառայողներին որպես համազգեստով քաղաքացի դիտարկելու և վերջիններիս իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելու անհրաժեշտությունը։
Ա․ Սաքունցն առանձին և մանրամասնորեն ներկայացրեց նաև զորակոչի ընթացքում մարդու իարվունքերի խախտումների վերաբերյալ խնդիրները, որոնք տարիներ շարունակ ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում և բարձրաձայնում է։ Մասնավորապես՝
Զորակոչի ընթացքում Կազմակերպության արձանագրած բոլոր խնդիրները՝ ԱՅՍՏԵՂ։