Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Փաստաբանը համոզված է, որ գյումրեցի կնոջ սպանության մեջ կասկածվող ռուսաստանցի զինծառայողը պետք է պահվի հայաստանյան ՔԿՀ-ում

February 6, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Դաժան ծեծի հետևանքով մահացած գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան բողոք են ներկայացրել՝ վիճարկելով քննիչի և դատախազի կայացրած որոշումները:

 

Վերջիններս մերժել էին 57-ամյա կնոջ մահվան գործով կալանավորված ռուս զինծառայողին հայաստանյան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ բողոքը:



Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Զալյանն ակնկալում է, որ դատարանը արդար որոշում կկայացնի․ - «Ես հուսով եմ, որ կունենանք դրական լուծում, և հարցի լուծումը չի տեղափոխվի Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան»:



Գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: Հիշեցնեմ, գյումրեցի կինը դաժան ծեծի էր ենթարկվել դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, աշխատանքի գնալու ճանապարհին: Նրան ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող զինածառայող Անդրեյ Ռազգելդաևը պահվում է ռուսական ռազմաբազայի տարածքում:



Փաստաբան Արայիկ Զալյանը, ով նաև տարիներ առաջ սպանված գյումրեցի Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ էր, ասում է, որ ծանր հանցագործության մեջ մեղադրվող ռուս զինծառայողին բազայում պահելով՝ կրկնվում է յոթ հոգու սպանության մեջ մեղավոր ճանաչված Վալերի Պերմյակովի նախադեպը․ - «Մենք ունենք Պերմյակովի դեպքը, որ ինքը, գտնվելով ռազմաբազայի տարածքում, ամբողջ դատաքննության ընթացքում իր կողմից չտրվեց արժանահավատ ցուցմունք: Նույնիսկ Վերաքննիչ դատարանում Պերմյակովի չներկայանալու հանգամանքը․․․ մեր մոտ, որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ, կասկած էր առաջացնում, թե արդյոք դա ստիպողաբար է գրել և այլն․․․»



Տուժողի իրավահաջորդի նեկայացուցիչները դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի օմբուդսմենը ևս իր գնահատականը տա, ինչպես նաև այցելի ռուս զինածառայողին՝ հասկանալու կթույլատրվի՞ իրենց ռուսական ռազմաբազա մուտք գործել, թե՞ ոչ:



ՄԻՊ-ի գրասենյակից փորձեցինք ստանալ արձագանք ուղարկված դիմումի հետ կապված, նաև ճշտել, թե արդյոք օմբուդսմեն Արման Թաթոյանը նախատեսում է ռազմաբազա այցելել, կամ դիմել է որ մուտք գործի բազայի տարածք հանդիպելու ռուս զինծառայողին: «Ազատությանը» փոխանցեցին, որ հարցին ավելի ուշ կապատասխանեն:



Փաստաբան Զալյանը նշում է, որ երբ ավարտվի նախաքննությունը և գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն ստանան, կկարողանան ասել՝ արդյո՞ք Ռազգելդյաևը համապատասխանում էր այն չափորոշիչներին, որոնցով ընտրվում են Հայաստան ծառայության ուղարկվող զինծառայողները:



Գյումրեցի ակտիվիստ Արմեն Ներսիսյանը, ով տարիներ առաջ ակտիվորեն մասնակցում էր Ավետիսյանների սպանությունից հետո ծագած բողոքի ակցիաներին, համոզված է, որ ռուսական կողմը դասեր չքաղեց ու շարունակում է Հայաստանը դիտարկել որպես պատժի կրման վայր․ - «Հայաստանում ռուսական բազան չպետք է դիտվի որպես «աքսորավայր» այն զինծառայողների համար, որոնք ինչ-որ քայլեր են կատարել և աքսորվում են Հայաստան․․․ Ինչո՞ւ է պահվում [կասկածյալը] ռուսական բազայում: Մոտիվացիան, ինչպես անցած անգամ, բոլորիս համար անհասկանալի մնաց: Իսկ մոտիվացիան կարող է ծնել շատ լուրջ անհանդուրժողականության մթնոլորտ: Հետևաբար, գուցեև վախենում է ռուսական կողմը: Կա նաև այլ տրամաբանություն, որ ռուսական կողմը վերաբերվում է որպես իր վասալի՝ ինչպես ուզում է, այնպես էլ վարվում է»:



Ներսիսյանի համոզմամբ՝ ռուս զինածառայողը պետք է տեղափոխվի Հայաստանի քրեակատարողական հիմնարկ, քանի որ հանցագործությունը, որում մեղադրվում է նա, տեղի է ունեցել զորամասից դուրս, հետևաբար պետք է գերակա լինի Հայաստանի օրենսդրությունը, և ոչ թե ռուսականը, որին հղում կատարելով Հայաստանի իշխանությունները բացատրում են, թե ինչու է իրավաչափ կալանավորված ռուս զինածառոյղին բազայի տարածքում պահելը:

azatutyun.am

views: 1371

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color