Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հոգեբանները պետք է աշխատեն բավական լուրջ․ Սաքունցը զինված ուժերի մասին

March 13, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Երեկ հայտնի դարձավ, որ բանակում կրկին մարդկային կորուստ կա։ Հրազենի կրակոցից ժամկետային զինծառայող զոհվեց։ Մահացածը 2000 թվականին ծնված Կարեն Արտակի Կարապետյանն էր։
 
 
Մինչդեռ այս չարագույժ դեպքի մանրամասները պարզելու քննություն էր տարվում, այսօր հայտնի դարձավ հերթական զոհի անունը՝ Համլետ Հրաչի Ավագյան։
 
 
Երկու զինծառայողների մահվան  դեպքում էլ պատճառը հակառակորդի կրակը չի։
 
 
12.03.2019թ.՝ ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սան հրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը:
 
Ստացած մարմնական վնասվածքներից Հ. Ավագյանը մահացել է։ Դեպքի առնչությամբ քննչական կոմիտեում նախապատրաստվում են նյութեր։
 

«Պետք է բավական լուրջ բարեփոխումներ իրականացնել զինված ուժերում»-VNews.am—ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշելով, որ պետք է բարձրացնել կարգապահությունը և բարելավել սպաների վիճակը։

 

Մեր հարցին, թե ի՞նչ նկատի ունի սպաների վիճակի բարելավում ասելով, իրավապաշտպանն ասաց․

 

«Պետք է պատշաճ սոցիալական, ֆինանսական, պաշտոնական  անհրաժեշտ միջոցներով ապահովված լինեն։ Ինչպես նաև սպա հոգեբանների դերը պետք է ուժողացնել այդ  ինստիտուտում, քանի որ զինված ուժերում ծառայությունը բավականին ծանր բան է։ Հոգեբանները պետք է աշխատեն բավական լուրջ, պետք է ուժեղանա այդ ինստիտուտը»։

 

Սաքունցը նշեց, որ եթե նայենք դեպքերի վիճակագրությունը, ապա կտեսնենք առողջության, տեխնիկակակն անվտանգության հետ կապված հարցեր, ընդհանրապես, վստահելիությունը ծառայության նկատմամբ պետք է բարձրացվի։ Իսկ թե ո՞րը պետք է լինի առաջնային քայլը ներքին կարգապահությունը բարելավելու համար, մեր զրուցակիցն ասաց․

 

«Զինվորական կարգապահության ուժեղացման հարցերը պետք է բարձրանա, դրանով առաջին հերթին պետք է զբաղվի գլխավոր շտաբը»։

 

Արթուր Սաքունցը հավելեց նաև, որ որպեսզի լուծվեն խնդիրները, պետք է չխուսափել դրանց մասին բարձրաձայնելուց։

 

vnews.am

views: 1075

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color