Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախ Ռուսաստանը թող սկզբից իր գլխի ճարը տեսնի, որի տնտեսությունը միջազգային պատժամիջոցների արդյունքում կոլապսի ճանապարհին է: Եվ նաև, այդ ի՞նչ ներդրումներ է կատարել ՌԴ-ն ՀՀ-ում, որ արդյունք է տվել (չնայած՝ չէր էլ կարող տալ համակարգային կոռուպցիայի պատճառով), որից գեթ մեկ լումա արդյունք է տվել ՀՀ տնտեսությանը: Քանի՞ ձեռնարկություն է Ռոբերտ Քոչարյանը նվիրել գույք պարտքի դիմաց և քանի՞սն են դրանցից ծաղկում, էլ չեմ ասում՝ աշխատում: Դուք ոչ մի կոպեկ ներդրման ռեսուրս էլ չունեք, և Ձեր ոչ մի ներդրում էլ որևէ տնտեսական զարգացման նպատակ չունի, բացի քաղաքական գաղութացման»: