Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Արթուր Սաքունց. «Նման ակցիա չեն անում, երբ դու ունես Ազգային ժողով»

May 28, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։

 

–Պարոն Սաքունց, վարչապետի՝ դատարանների վերաբերյալ հայտարարությունից հետո կարծիքներ են հնչում, որ այս քայլով վարչապետը ցանկություն ունի դատարանները դարձնելու իր գրպանի դատարանները։ Ի՛նչ կասեք սրա մասին։

 

-Ծանոթ եմ էդ կարծիքներին։ Ամեն մեկն իր արշինով է չափում մյուսներին։ Մյուս մասն էլ որ խոսում է այդ մասին, թերահավատորեն է մոտենում իշխանություն հասկացությանը՝ մտածելով որ իշխանությունը միշտ հակված է չարաշահելու իր լիազորությունները։ Դա բնական է։ Ու պատմության փորձը դրա համար բավարար փաստեր տվել է։ Բայց, այնուամենայնիվ, այդպես ասողները մի բան մոռանում են, որ Նիկոլ Փաշինյանը որպես քաղբանտարկյալ, հենց այդ դատական համակարգի տուժածն է, եւ այդ ասողներից շատերն էլ առնչվել են այդ համակարգի հետ ու գիտեն՝ ինչ է նշանակում գրպանային դատավոր հասկացությունը, եւ ինչպիսիև է դրա ահավոր ազդեցությունը, երբ որ դու ուզում ես արդարադատություն իրականանա եւ դա չի լինում, որովհետեւ դատավորը ենթարկվում է հրահանգի։ Հռետորական հարց, արդյոք Փաշինյանը կուզի՞ նման դատավորներ ունենալ։ Ինքը եթե էդպես ուզեր վարվել, Ռոբերտ Քոչարյանի կալանքը չէին փոխի, ընդհանրապես այլ բաներ տեղի կունենային։ Սա նշանակում է, որ ինքն ի սկզբանե հրաժարվել է դատարաններին թելադրելուց, բայց սա նշանակում է նաեւ, որ ինքը, ցավոք սրտի, ուշ գիտակցեց դատական իշխանության փոփոխման անհրաժեշտությունը։

 

-Դատարանի շրջափակման օրը մի շարք կարծիքներ հնչեցին, որ պատգամավորները իրավունք չունեն դատարանների դռները փակելու: Ի՞նչ կասեք: 


-Համաձայն եմ:

 

–Ի՞նչ հետեւանքներ պիտի ունենա դա։

 

–Դա պետք է քաղաքական հետեւանք ունենա։ Ակցիան մի բան է, մեկ բան է դուռը փակել։ Նման ակցիա չեն անում, երբ դու ունես Ազգային ժողով։ Օրենսդիր մարմինը լծակներ ունի։ Իշխանությունը մեծամասնություն է։ Այսինքն՝ չարածների համար մեղքը արդյոք պե՞տք է գցել դատարանների վրա։ Նո՞ր գիտենք, որ կոռումպացված է դատարանը։ Նո՞ր գիտենք, որ դատավորները պիտանի չեն։ Չարածի համար գնամ դատարանի մոտ ասեմ, ի՞նչ։ Ի՞նչ եմ ուզում, որ օրենքով աշխատեն։ Տեղի ունեցածը անհամարժեք էր այն իշխանություններին, որն ունի իշխանությունը։ 



aravot.am

views: 1065

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color