Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հայտարարություն ԲԴԽ անդամության թեկնածուի առաջխաղացման խնդիրների մասին

June 12, 2019

Joint | Announcements | Publications

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2019 թվականի հունիսի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացրեց, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին։

 

Այնուհետև առաջադրված թեկնածուն հաստատեց, որ իրեն զանգահարել են և առաջարկել դառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

 

ՀՀ Սահմանադրության և ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի 10 անդամներից հինգը նշանակվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից։

 

Մասնագիտացված համայնքի կողմից Ազգային ժողով Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ ներկայացնելու, ինքնառաջադրվելու հնարավորությունները իսպառ սահմանափակված են, ավելին՝ խմբակցությունների կողմից թեկնածու առաջադրելու որևէ ընթացակարգային կանոն, գործընթացի թափանցիկության, մասնակցայնության, մրցակցության վրա հիմնված մասնագիտացված որակյալ թեկնածուներ ներկայացնելու հնարավորություն փաստացի չի գործում։

 

Դեռևս 2017 թվականի մայիսին ՀՀ արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովին ներկայացրել էր ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագիծ (նախագծի կարգավիճակով առկա է e-draft կայքում թվագրված 22․03․2017-06.04․2017), որտեղ նախագծի 79-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրության համար Բարձրագույն դատական խորհրդի անդամի երկուական թեկնածու ներկայացնելու հնարավորություն էր վերապահվում Հայաստանի Հանրապետության փաստաբանական պալատին, բարձրագույն ուսումնական հաստատություններին և մասնագիտական հասարակական կազմակերպություններին։

 

Վենետիկի հանձնաժողովի կարծիքի (կետ 88-89) համաձայն՝ «մասնագիտացված հասարակական կազմակերպություն» եզրույթը օրենքի նախագծում պետք է հստակեցվեր, որպեսզի թեկնածուներ ներկայանցելու հնարավորությունը չսահմանափակվեր և չնվազեցվեր որակյալ թեկնածուներ ունենալու հնարավորությունը։ Ընդհանուր առմամբ, Վենետիկի հանձնաժողովը հորդորում էր ընդունել այնպիսի գործընթաց, որով մասնագիտացված տարբեր խմբեր հնարավորություն ունենային իրենց թեկնածուներին առաջադրելու Ազգային ժողով։

 

Վենետիկի Հանձնաժողովի ներկայացրած կարծիքի և դիտարկումներին համապատասխան՝ ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքը ՀՀ արդարադատության նախարարության կողմից փոփոխությունների չենթարկվեց։ Ավելին՝ մի խումբ փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ահազանգեցին, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից Վենետիկի հանձնաժողով կարծիքի համար ներակայացվել է Դատական օրենսգքրի նախագծի մեկ տեքստ, իսկ այնուհետև Ազգային ժողովում քվեարկվել է մեկ այլ՝ ուրիշ տեքստ։

 

Արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուներ առաջադրելու և Ազգային ժողով ներկայացնելու հնարավորությունը Ազգային ժողովի կողմից 2018 թվականի փետրվարի 2-ին ընդունված ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքով և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով վերապահվեց բացառապես Ազգային ժողովի խորհրդարանական խմբակցությանը։

 

Այդ օրենքի հիման վրա, առանց առաջադրման վերաբերյալ որևէ բացատրության և քաղաքական կուսակցության/խմբակցության կողմից իր առաջադրած թեկնածուի թեկնածության ընտրության հիմնավորումների, 2018 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ յեղափոխական դաշնակցություն խմբակցություններն առաջադրեցին Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամների։

 

Առաջադրված թեկնածուների քվեարկության արդյունքների վերաբերյալ այդ ժամանակ գործող «Ելք» դաշինքը բողոք ներկայացրեց՝ պնդելով, որ Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության քվեները «կեղծվել են»։ Ավելին՝ «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «դռնփակ ռեժիմն ընդհանրապես անընդունելի և անհասկանալի է»։

 

Ստացվում է, որ քաղաքական կուսակցության/խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի թեկնածու ընտրելու ընթացակարգային որևէ փոփոխություն ոչ օրենքով, ոչ պրակտիկայում տեղի չի ունեցել, և դատական վիրահատական բարեփոխումների հայեցակարգը հիմնվում է նախկինում գործող արատավոր պրակտիկայի վրա։ «Զանգի» միջոցով ԲԴԽ թեկնածուի առաջադրումը վերարտադրում է նախկին արատավոր սխեման և համահունչ չէ դատական իշխանության վիրահատական բարեփոխումների հռչակված հայեցակարգի հետ։

 

Այս ամենի հետ մեկտեղ ակնհայտ է, որ այս անցումային ժամանակահատվածում այնպիսի կարեւոր մարմնի, ինչպիսին է ԲԴԽ-ն է, անդամների առաջխաղացման մեխանիզմը հանրային շահի տեսանկյունից ավելի նպատակահարմար է անցկացնել հնարավորինս մասնակցայնության եւ բազմազանության սկզբունքով, թեկնածուներ առաջադրելու իրավունք վերապահել ոչ միայն ՀՀ ԱԺ խմբակցություններին այլեւ արտախորհրդարանական ուժերին եւ մասնագիտական շրջանակներին:

 

Առաջարկում ենք Ազգային ժողովին կասեցնել արտավոր ընթացակարգերով ԲԴԽ անդամության թեկնածուների առաջխաղացումը, հրատապ փոփոխություններ կատարել գործող օրենսդրության մեջ՝ ըստ վերոհիշյալ դիտարկումների եւ ապա միայն ձեռնարկել ԲԴԽ թափուր տեղերի լրացման գործընթացը:

 

  1. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
  2. «Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ» ՀԿ
  3. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
  4. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
  5. «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
  6. Կարեն Թումանյան, փաստաբան
  7. «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
  8. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
  9. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
  10. «Սոցիալական ադարություն» ՀԿ
  11. «Իրավունքի ուժ» ՀԿ
  12. Իրավունքի զարգացման և Պաշտպանության հիմնադրամ
  13. «Ունիսոն» ՀԿ
  14. «Վելես» ՀԿ
views: 921

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color