Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Գագիկ Ծառուկյանը դեռեւս պահպանում է իր ազդեցությունը. Արթուր Սաքունց

June 19, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, 422585 եվրո բյուջեով Հայաստանում իրականացվեց  «ՔՀԿ-ների միջոցով Հայաստանում ընտրական գործընթացների նախապատրաստում եւ մոնիտորինգ. Ընտրություններ բոլորի համար» ծրագիրը:

 

Այսօր ներկայացվեցին ծրագրի արդյունքները եւ ընտրությունների գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկությունները: Հանդիպում-քննարկմանը  ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին: Դեսպանի խոսքով՝ սա ամենահամապարփակ եւ հավակնոտ ընտրությունների ծրագիրն էր, որը ֆինանսավորել էր Եվրամիությունը։

 

«Այս ծրագիրը ներգրավվեց մեծ դիտորդական առաքելություն։ Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել։ Սա իսկապես շատ հաջողված ծրագիր էր եւ սա կարող է օրինակ ծառայել նաեւ ապագայի համար։ Միջազգային դիտորդական կազմակերպության կողմից դեկտեմբերին կայացած ընտրությունները  գնահատվել են շատ դրական:  Եվրամիությունը առաջ է նայում, եւ ես կուզենայի, որ դուք էլ ձեր դափնիների վրա չհանգստանայիք որպես հասարակություն, այլ մտածեք հաջորդ ընտրությունների մասին։ Ես ուզում եմ ասել, որ հաջորդ ընտրությունները ավելի կարեւոր են լինելու, քան այս ընտրությունները»,-ասաց պարոն Սվիտալսկին:

 

Դեսպանը խորհուրդ տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մասին մտածել ավելի վաղ: Ըստ նրա՝ ընտրական գործընթացը պետք է ներառական լինի՝ պետք է ներգրավված լինեն ոչ միայն քաղաքական կուսակցությունները, այլեւ քաղաքացիական հասարակության այլ տարրեր: Դեսպանը կարեւորեց նաեւ կանանց դերը՝ ասելով, որ լավ կլինի, եթե շատ կանայք հայտնվեն քվեաթերթիկներում եւ ընտրվեն։

 

 ԿԸՀ ներկայացուցիչ Նունե Հովհաննիսյանը ընտրական գործընթացների  ամենացավոտ խնդիրներից համարեց  հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ներգրավվածությունը։

 

Հայաստանի Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր խոսքում շեշտեց, որ ընտրություններին մասնակցելու քաղաքացիների կամքը մեծացել է:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ընտրությունները բովանդակային առումով դեռ ժողովրդավարական չեն: Խոսքը Աբովյան քաղաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին է:

 

«Ճիշտ է, ֆորմալ առումով ընտրությունների արդյունքների կեղծում տեղի չի ունեցել, սակայն բովանդակային առումով ժողովրդավարական չէ: Գագիկ Ծառուկյանը դեռեւս պահպանում է իր տնտեսական ազդեցությունը, ոչ քաղաքական:Նշանակում է, որ հեղափոխությունը իրականացվել է ժողովրդի կողմից, բայց ինստիտուցիոնալացման տեսակետից տեղական համայնքներում դեռեւս կայանալու խնդիր ունի»,-ասաց իրավապաշտպանը:

 

loritv.am

views: 1032

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color