Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն դիտարկումներին, թե իր պաշտոնավարման տարիներին դատարանների վրա ճնշումներ չեն եղել, ասաց.
«Ռոբերտ Քոչարյանը շարունակում է զարմացնել իր յուրահատուկ մտքերով և գնահատականներով»: Ինչ վերաբերում է Քոչարյանի այն պնդմանը, թե դատարանից առանձնապես ակնկալիքներ չունի, իրավապաշտպանը սա համարեց կեղծ թեզ՝ նշելով, որ Քոչարյանը շատ լավ էլ ակնկալիք ունի առաջին ատյանի դատարանից, քանի որ իր և իր պաշտպանական խմբի կողմից նախագծված սցենարը կարողացավ իրականացվել, որը չհաջողեց վերաքննիչ դատարանում:
Սաքունցի պնդմամբ՝ Քոչարյանն ընդհանրապես արդարադատություն հասկացությունից հեռու մարդ է. «Կենտրոնացված իշխանությունը հենց ինքն է ձևավորել»,- նշեց Սաքունցը: