Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց այս տողերը հիմք են քրեական գործ հարուցելու համար որպես կոռուպցիոն հանցագործություն, որը ժամանակին դեռ երեք տարի առաջ անհնար էր պատկերացնել, իսկ հիմա պետք է ոչ միայն պատկերացնել, այլ նաև գործողություններ տեսնել։ Նման պրակտիկային պետք է վերջ տրվի։ «Մենք ինքներս չենք որոշում ` ի՛նչ գումարներ տրամադրել «Լույս» հիմնադրամին: Դա գալիս է վերևից, շատ բարձր մակարդակով` նախագահի, վարչապետի մակարդակով»,- ասել էր «Գեոպրոմայնինգ գոլդի» մամուլի քարտուղար Ռուզաննա Գրիգորյանը»:
|