Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Պետք է ունենանք տնտեսության մեջ հանքարդյունաբերության դերի մասին հայեցակարգ. Արթուր Սաքունց

August 31, 2019

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ողջ շաբաթվա ընթացքում հանրության ուշադրությունը սևեռվել էր Ամուլսարի վրա: Հայաստանի ամենահայտնի առողջարանից՝ Ջերմուկից ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա ոսկու հանքաքարի արդյունահանման ծրագիրը հարուցել է բնապահպանների և տեղի բնակիչների բողոքը:

 

Հրայր Թամրազյանը այս թեման է քննարկում «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրի՝ իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:

 

Ստորև՝ հատված հարցազրույցից․

 

Արթուր Սաքունց․ - Իմ համոզմամբ, մենք նախևառաջ պետք է ունենանք մի հայեցակարգ, թե Հայաստանի Հանրապետությունում տնտեսության մեջ հանքարդյունաբերությունը ինչ տեղ է ունենալու: Մենք դա համարելո՞ւ ենք տնտեսության զարգացման ճյուղերից մեկը, դա համարվելո՞ւ է արդյոք տնտեսության զարգացման ռեսուրս: Եվ եթե այս հարցին չկա պատասխան, մենք առանձին դեպքերում՝ ասենք Թեղուտը կլինի, Քաջարանը, որ երկար տարիներ շահագործվում է, հիմա Ամուլսարը կամ վաղը չէ մյուս օրը մեկ այլ հանքի շահագործում, դրանք մենք ստիպված ենք լինելու առանձին ամեն մի կոնկրետ դեպքում լուծումներ գտնելու, որոնք չեն լինի համակարգային լուծումներ:

 

Այս առումով, իհարկե, պետք է ունենալ մի քանի ելակետային դրույթներ, որ Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունը՝ իր տարածքի սահմանափակվածությունը և նաև ռեսուրսների առանձնահատկությունը, որովհետև մենք ունենք ջրային բավական լայն ռեսուրսներ, որոնք տնտեսական և էներգետիկ մեծ նշանակություն ունեն, դրանք թե՛ գյուղատնտեսության մեջ, թե՛ ոռոգման նպատակով և թե՛ ընդհանրապես խմելու ջրի հետ կապված հարցով մաքուր պահելը շատ կարևոր, առաջնային խնդիրներից մեկն է:

 

Եվ այս առումով, երբ որ մենք գործ ենք ունենում մի այնպիսի տնտեսական ճյուղի հետ, ինչպիսին հանքարդյունաբերությունն է, որը անխուսափելիորեն միայն կարող է վնասել, ապա այդ դեպքում որևիցե մի փաստարկ, թե դրանից տնտեսական օգուտները, որոնք կարող են արտահայտվել բյուջեի եկամուտներով, հաստատ որևէ տեղ չի կարող ունենալ, քանի որ բնական միջավայրի վնասները շատ ավելի մեծ կլինեն:

 

Օգոստոսի 19-ին բնապահպանները և Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչները հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի Բաղրամյան պողոտայում: Երբ ցուցարարները փորձում էին փակել Բաղրամյան պողոտան, իրավապահները ուժ կիրառեցին՝ վերականգնելով երթևեկությունը, և բերման ենթարկեցին ցուցարարներից 6-ին:

 

Նույն օրը երեկոյան վարչապետը հայտարարեց, որ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը: Հաջորդ օրն Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ամուլսարում համալիր փորձաքննություն իրականացրած «Էլարդ» ընկերության եզրակացությունը Կառավարության աշխատակազմն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն պարզելու՝ «արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»:

 

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի օգոստոսի 25-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

 

 

azatutyun.am

views: 496

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color