Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Երևի` դատաիրավական համակարգի բոլոր մարմինների ղեկավարներն էլ հրաժարական տան, բացի Հրայր Թովմասյանից». Արթուր Սաքունց

September 18, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևի` դատաիրավական համակարգի բոլոր մարմինների ղեկավարներն էլ հրաժարական տան, բացի Հրայր Թովմասյանից, և փաստորեն, կշարունակի գործել Սերժ Սարգսյանի «վարչապետական իշխանությունը» ձախողված, մերժված ծրագրի միակ բաղադրիչը։

 

Այդ պատճառով են մերժվածներն ու տարիներ շարունակ անպատժելի, կոռումպացված կառավարման համար անխուսափելի պատասխանատվությունից մտահոգվածներն ատամներով փորձում պահել իրենց վերջին բաստիոնը։

 

Այոʹ, Սահմանադրական դատարանի ճակատագրի և, որպես դրա բաղադրիչ, նրա նախագահից ազատվելու խնդրի լուծումը բացառապես քաղաքական բնույթ ունի, քանի որ այն դիտարկվել է բացառապես Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վարչապետական փուլի ապահովման երաշխիքներից մեկը։

 

Այս մասին բազմիցս ենք ահազանգել, այս սահմանադրություն կոչվածի պարտադրման սկզբից ենք բարձրաձայնել, բայց, ինչպես միշտ, ուշ է տեղ հասնում կամ գիտակցվում»։

 

 
views: 694

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color