Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ կարևոր է աշխատանքային իրավունքների հետ կապված հարցի բարձրացումը:
Բայց ոստիկանության այս ծառայության հետ կապված ավելի շուտ կարևոր է կոռուպցիոն ռիսկերի բարձրացումը, հատկապես օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ-ում մեքենաների ձեռք բերման հետ կապված, քանի որ հատկապես կոռումպացված պետությունների քաղաքացիների համար կոռուպցիոն գործարքների որպես սովորական երևույթի ընկալմամբ պայմանավորված, որևէ ահազանգ սպասելն անօգուտ է:
Բայց խնդիրը միայն մտահոգիչ է ոչ միայն այսպես կոչված ներքին կոռուպցիայի դեմ պայքարի տեսակետից, այլ նաև տպավորությունը ՀՀ-ի մասին, որպես կոռուպցիայի դեմ պայքարող պետության, հետևաբար թավշյա հեղափոխության ազդեցության մասին, որի վերաբերյալ բոլորովին այլ, բացասական տպավորություն ստանալու և հետևաբար նման տեսակետներ ներկայացնելու հնարավորություն կունենան ասենք՝ Ղազախստանի քաղաքացիները»: