Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ընտրվելը ՄԱԿ֊ի Մարդու իրավունքների խորհրդում, միանշանակ, վստահության քվե է միջազգային հանրության կողմից ՀՀ֊ում ժողովրդավարության և մարդու իրավունքների ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Բայց սա առաջին հերթին մարդու իրավունքների ապահովման համար ստանձնած պարտավորությունների կատարման համար տրված պայման է, որը պահանջում է հետևողական, համառ, սկզբունքային և աննահանջ աշխատանք, կոնկրետ արդյունքների արձանագրմամբ։
Ե՛վ քաղհասարակությունը, և՛ իրավապաշտպան համայնքը ողջունում է և պատրաստ է ջանքերը ներդնելու հզորացնելու մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմները։
Միաժամանակ պետք է հաշվի առնենք, որ պետք է անզիջում լինել մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների դեմ ատելության, թշնամանքի, արժեզրկման գործողությունների, դրսևորումներին»: