Activities | Reports|Information Papers|Brochures | Electoral Process | Right to Vote and to Participate in a Referendum | Project։ Stability of HCA Vanadzor in the light of democracy and human rights challenges in the Republic of Armenia 2019 | Joint | Publications | Civilian Oversight and Monitoring
«Անկախ դիտորդ» դաշինքն՝ ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորման, համագործակցելով Անկախ լրագրողների ցանցի Epress.am լրատվամիջոցի հետ, կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել 2019 թ. սեպտեմբերի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում՝ դիտարկելով համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունները բոլոր 19 համայնքներում։ 17 համայնքում գործել է մեկական տեղամաս, որոնք բոլորը դիտարկվել են Դաշինքի դիտորդների կողմից։ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում դիտարկվել է 4 տեղամասերից 1-ը։ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ևս դիտարկվել է 12 տեղամասերից 1-ը։ Արարատի և Արմավիրի մարզերում ընտրական տեղամասերից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև Փարաքար և Արտաշատ համայնքների մյուս բոլոր տեղամասերը դիտարկելու նպատակով գործել է 3 դիտորդական շրջիկ խումբ: Առաքելության մեջ ներգրավված է եղել 38 դիտորդ, 6 ԶԼՄ ներկայացուցիչ, 1 իրավաբան, 3 մուտքագրող և 2 համակարգող:
2019 թվականի սեպտեմբերի 29-ի ընտրություններին մասնակցելու նպատակով 19 համայնքներում առաջադրվել էր համայնքի ղեկավարի 41 և համայքի ավագանու 106 թեկնածու։ Մինչև քվեարկության օրն ինքնաբացարկ է հայտնել համայնքի ղեկավարի 5 և ավագանու անդամների գրանցված 7 թեկնածու:
2019 թ. սեպտեմբերի 29-ի ավագանու անդամների և համայնքի ղեկավարների ընտրությունների ընթացքում Անկախ դիտորդ դաշինքը դիտորդությանը զուգահեռ իրականացրել է նաև հարցազրույցներ քվեարկությանը մասնակցած ընտրողների հետ՝ ընտրողների վարքի շարունակական ուսումնասիրության նպատակով:
Դիտարկման արդյունքներն ամփոփված են հետևյալ զեկույցում։