Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Խոշտանգման շոկային տեսանյութի հետքերով․ առանց ղեկավարների իմացության արդյո՞ք դա հնարավոր էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

November 23, 2019

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ոստիկանները մահակի, հակագազի ու այլ գործիքների կիրառմամբ խոշտանգում են քաղաքացուն, ուժգին հարվածներ տեղում։ Օրերս համացանցում հայտնված այս տեսանյութում երևում է, որ համազգեստ չկրող ոստիկանները քաղաքացուն նետում են գետին՝ բռնի մեթոդներով ու հայհոյանքներով փորձում ցուցմունք կորզել։ Ոստիկանության ո՞ր բաժանմունքում է դեպքը տեղի ունենում, տեսանյութում չի երևում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ խոշտանգողները քրեական հետախուզության օպերներ են, և դեպքը 4 տարի առաջ է տեղի ունեցել։ Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ խոշտանգման առերևույթ հանցագործության այս դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Բռնարարք պարունակող տեսանյութի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը գրություն է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն։ Օմբուդսմենն անհրաժեշտ է համարում, որ տեսանյութի կապակցությամբ անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ քաղաքացու խոշտանգում պատկերող տեսանյութը ոստիկանական համակարգում տիրող մթնոլորտի ևս մեկ ապացույց է։ Իրավապաշտպանը կասկած անգամ չունի՝ ոստիկանները բռնարարքը չէին իրականացնի առանց վերադասի իմացության ու անպատիժ մնալու համոզման: «Այդ տեսանյութը նկարահանողը կա՛մ եղել է Ոստիկանության աշխատակից, կա՛մ, գուցեև, բարձրաստիճան աշխատակից և բնական է, որ եթե նրանք չունենային համոզմունք, որ անպատիժ են մնալու, նման գործողություններ չէին կատարի և թույլ չէին տա, որ տեսանկարահանվի, որովհետև այդ տեսանյութը կարող էր հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում, իսկ դա ցույց է տալիս, որ իրապես առանց ոչ միայն Ոստիկանության, այլև քաղաքական ղեկավարության նման անմարդկային գործողություններ չէին կատարի»,- ասաց պարոն Սաքունցը։ 

 

 

views: 448

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color