Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Նա իր ողջ էությամբ ավտորիտար -բռնապետական կառավարման կրող է». Ա. Սաքունց

February 11, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2019թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդագիրը։ Դրանից հետո Վանեցյանի հայտարարությունը չուշացավ, իսկ ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը, որով Վանեցյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

 

Տարին սկսվեց Փաշինյան-Վանեցյան հարաբերությունների լարված ֆոնին: Այն ավելի սրվեց «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածից հետո: ԱԱԾ նախկին տնօրենին մեղադրեցին Նիկոլ Փաշինյանի ընտանիքի դեմ քարոզչամեքենա կիրառելու, երկրում պետական հեղաշրջման փորձում մասնակցություն ունենալու մեջ: ԱԱԾ նախկին տնօրենը, ի պատասխան բոլոր  մեղադրանքներին և  խոսակցություններին, ակտիվորեն պատասխանում է սոցցանցերի իր էջերի միջոցով:

 

Արթուր Վանեցյանը մուտք կգործի՞ արդյոք ակտիվ քաղաքականություն, ինչո՞վ է բացատրվում նման ակտիվությունը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները սովորաբար սակավախոս են լինում:

 

Այս հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

 

-Պարոն Սաքունցինչո՞վ էր պայմանավորված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փակ հանդիպումը որոշ լրատվամիջոցների ղեկավարների հետ, ըստ Ձեզ ի՞նչ նպատակ էր  հետապնդում այդ  հանդիպումը:

 

Արթուր Սաքունց
Արթուր Սաքունց

 

 

 

 

 

 

 

— Իրականում դա ավելի շատ բաց հանդիպում էր, որովհետև նախ ուղիղ եթերով ցուցադրվում էր. հնարավորություն կար տեսնելու, թե  ինչ է ներկայացնում ԱԱԾ նախկին տնօրենը, ինչ հարցեր էին տալիս, ինչ հարցերի էր պատասխանում, այդ ամեն ինչը հասանելի էր բոլորին, իսկ թե ինչի համար էր այդ հանդիպումը, դա իր իրավունքն է: ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունները, նման բովանդակ քայլերը  խոսում են այն մասին, որ Վանեցյանը հայտ  է ներկայացնում քաղաքականությամբ զբաղվելու համար: Այս ամենով նա ասաց, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն. սա առաջին դեպքը կլինի, որ կադրային սպան պաշտոնից հեռանալով զբաղվում է քաղաքականությամբ:

 
 
 

 Վերջին շրջանում Վանեցյանն ակտիվ է սոցցանցերումպարբերաբար գրառումներ է կատարումարձագանքում է տարբեր խոսակցությունների  կամ իրադարձություններիՆման ակտիվ համացանցային գործունեությունն ինչո՞վ եք պայմանավորում և նորմալ համարո՞ւմ եք՝ հաշվի առնելով այն հանգամանքըոր անվտանգության ծառայության բարձրաստիճան սպաներն առավել սակավախոս են ու լռակյաց:

 

— Արթուր Վանեցյանն իր  քայլերով շատ հստակ ցույց տվեց իր արժեքային համակարգը,  ապացուցեց, որ  ինքն իր մոտեցումներով ու պատկերացումներով չի  կարող համապատասխանել և չի էլ համապատասխանում ժողովրդավարական և իրավական պետությանը, որովհետև  իր ամբողջ  մոտեցումներով նա  հակաժողովրդական արժեքների, սկզբունքների կրող է:

 

Արթուր Վանեցյանն, ըստ էության, որևէ  անհարմարություն չունի Ռամզան Կադիրովի նման բռնապետի՝ մարդկանց նկատմամբ տարատեսակ հետապնդումներով, նվաստացումներով, սպանություններով աչքի ընկած մարդու հետ մի տեղ գտնվելու և  համագործակցելու նման մարդու  հետ, սա առավել ևս բացահայտում է իր ողջ էությունը, և նման այցեքարտով հանդես գալը  ՀՀ-ում արդեն իսկ դատապարտված է ձախողման: Հաջողություն չի կարող ունենա, ով բռնապետի հետ փորձի համագործակցելով մուտք գործել  քաղաքական դաշտ: Իհարկե սա նորմալ չէ:

 

 Վանեցյանը մի առիթով նաև հայտարարել  էրոր թույլ չի տա, որ վերադարձ  լինի անցյալին…  Ըստ Ձեզ, ի՞նչ նկատի ունի նա եւ հատկապես ո՞ր ժամանակաշրջանի մասին է նրա խոսքը:

 

— Չգիտեմ Վանեցյանն ինչ ժամանակաշրջանի մասին է խոսում կամ ինչ նկատի ունի այդ հայտարարության տակ, բայց իմ համոզմամբ նա իր  ողջ էությամբ ավտորիտար -բռնապետական կառավարման կրող է թե՛ իր մոտեցումներով, թե՛ իր  սկզբունքներով, բայց շատ ավելի կարևոր է՝ այդ  ինչ ռեսուրսներ ունի կամ ինչի վրա է հույս  դրել, որ  կարող է նման բան իրեն թույլ տալ: Ինքն այն անձը չէ, որ նման հավակնոտությամբ հանդես  գա. սա չափից դուրս իր անձի մասին պատկերացումներ ունեցող մարդու հայտարարություն է: Այսինքն՝ չափից դուրս է  ընդունել, որ ինքը կարող է շատ լուրջ  հավակնոտություններով հանդես գալ՝ չունենալով բացարձակապես  ոչ մի  ռեալ ռեսուրս»:

 

galatv.am

views: 472

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color