Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Կարծիք՝ ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի և հարակից օրենքների մասին

March 5, 2020

Activities | Law Enforcement Practice Analysis | Joint | Announcements | Publications | Legislative Proposals and Analysis

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2018թ․ հեղափոխությունից հետո ժողովրդի կամքով ձևավորված օրենսդիր և գործադիր մարմինների առջև ժողովրդի հիմնական պահանջներից եղել և մնում է անկախ և անկաշառ դատական համակարգի ձևավորումը, որի վերաբերյալ իշխանություններն ավելի վաղ հայտարարեցին իրենց պատրաստակամությունը։ Ընդ որում, որպես այդ նպատակին հասնելու կարևորագույն գործիք պետք է նախատեսվեր դատավորների վեթինգը։ Այնուամենայնիվ, ՀՀ Ազգային ժողովում քննարկման փուլում դրված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) ըստ էության չի նախատեսում դատավորների համապարփակ վեթինգ, ավելին դրանով առաջարկվող կարգավորումները լուրջ սպառնալիք են ստեղծում դատական իշխանության անկախության համար։


Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից ՀՀ Դատական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի վերաբերյալ 2019թ. հոկտեմբերի 14-ին հրապարակված թիվ CDL-AD(2019)0241 կարծիքով արձանագրվել է, որ ՀՀ կառավարության սկզբնական նպատակն էր գործող դատավորների համապատասխանությունը ստուգելու համար վեթինգի ընթացակարգերի սահմանումը, որպիսի մոտեցումից կառավարությունը ձեռնպահ է մնացել՝ փոխարենը երկխոսության մեջ մտնելով հասարակության և միջազգային գործընկերների հետ: Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է նաև, որ որպես այս երկխոսության արդյունք՝ բարեփոխումների ամենաարմատական առաջարկություններին ընթացք չի տրվել: Մինչդեռ դատավորների համապարփակ վեթինգի իրականացման նպատակից հրաժարվելը որպես առնվազն քաղաքացիական հասարակության հետ երկխոսության արդյունք արձանագրելու փաստը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, 24.05.2019թ. «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մեծ մասի կողմից բարձրաձայնվել է դատավորների համապարփակ վեթինգի իրականացման անհրաժեշտությունը՝ որպես դատարանի անկախության և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության վերականգնման միջոց:


Շրջանառվող իրավական ակտի նախագիծը պետք է էապես վերափոխվի՝ դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացման կոնկրետ քայլեր նախատեսող սկզբունք-նորմերի ամրագրմամբ։

 

Ներկայացնում ենք Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի, Իրավունքների պաշտպանության և զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, փաստաբաններ Կարեն Թումանյանի և Ռոբերտ Ռևազյանի կարծիքը նախագծի վերաբերյալ։

 

Կարծիք՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ

views: 841

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color