Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.
ՀՀ-ում թիվ մեկ մարտահրավերը՝ կորոնավիրուսի հայտարարած պատերազմը կանխելու մասին:
Կորոնավիրուսի կանխման, նրա դեմ պայքարի հինգ համալիր և հիմնական գործողություններ պետք է իրականացվեն.
1/ ինքնամեկուսացման, ֆիզիկական հեռավորության պահպանում,
2/ ամենօրյա թեստավորում՝ առնվազն 5000 հատ,
3/ սոցիալական, ֆինանսկան աջակցության ցուցաբերում ինքնամեկուսացվածներին,
4/ առողջապահական աջակցության կազմակերպում,
5/ տեղեկատվական քաղաքականություն:
Այս հինգ հիմնական միջոցառումներից բոլորն էլ պետք է զուգահեռաբար կազմակերպվեն և իրականացվեն:
Երկար չեմ գրի, առիթի դեպքում ամեն մի գործողությունը կարելի է ներկայացնել ավելի մանրամասն:
Ոչ թե պետք է ելնել նրանից, թե ունենք կամ չունենք, այլ թե ինչքան ռեսուրսներ և գումար է պետք է այդ գործողություններն առնվազն մեկ ամիս իրականացնելու համար:
Նոր այդ դեպքում ռեսուրսները, թե ներքին, թե արտաքին կարելի է գտնել:
Միայն նման ռազմավարության իրականացման դեպքում առողջապահական համակարգը կաթվածահար չի լինի, մարդիկ չեն մահանա, համավարակը ոչ միայն կվերահսկվի, այլև կմարի, կամ նվազագույնի կհասցվի:
Եվ հույսներս չի մնա միայն դիմակների կրումը կամ միայն ոստիկանությունը, որին, նշված գործողությունների իրականացամնա պայմաններում, կմնա իր բուն և հիմնական գործառույթի իրականացումը՝ անձանց, նրանց սեփականության, առողջության նկատմամբ ոտնձգությունների կանխումը:
Երբևէ ոստիկանությունը չի եղել և չի կարող լինել հիվանդության կամ համաճարակի կանխման հիմնական միջոցը:
Առավել ևս չփոփոխված, նախկինից մնացած ոստիկանությունը, որը դրսևորում է իրեն այնպես ինչպես երեկվա խայտառակ տեսանյութում, և որը որևէ կերպ չի կարող նպաստավոր ազդեցություն ունենալ համավարակի դեմ պայքարի արդյունավետության վրա:
galatv.am