Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարևոր արձանագրում և եզրակացություն
Կորոնավիրուսի համավարակի կանխման նպատակով տեղեկատվության տարածման սահմանափակումներից հրաժարվելը, տեղեկատվության տարածման, կարծիքի արտահայտման ազատության ապահովումը, չնայած նաև ապատեղեկատվության տարածմանը նպաստեց, բայց հենց տեղեկատվության ազատությունն ու կարծիքի արտահայտման ազատությունը հանդիսացավ ապատեղեկատվության հետևանքների չեզոքացման երաշխիքը։
Սա կարևոր դաս է. ժողովրդավարության արժեքների ապահովման մեջ է ժողովրդավարության պաշտպանության երաշխիքը։
Կոնկրետ ապատեղեկատվությունից առաջացող անհարմարությունները խիստ ժամանակավոր են և սահմանափակ, կարճաժամկետ ազդեցություն կարող են ունենալ, բայց հենց տեղեկատվության ազատության ապահովումն է ժողովրդավարության անվտանգության երկարաժամկետ կենսունակության երաշխիքը»։