Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը պաշտոնում առաջադրվող թեկնածուի վերաբերյալ ինչու չպետք է լինի հրապարակվող, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսին է անձի բարեվարքությունը գնահատվում:
Առնվազն ընտրվելուց կամ նշանակվելուց հետո այդ եզրակացությունը պետք է հրապարակվի, սա միանաշանակ, որպեսզի հանրությունը կարողանա դատողություններ անի, թե ինչպես է աշխատում մի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, մյուս կողմից որոշում ընդունողն ինչքանով է բարեխիղճ եզրակացության տվյալները հաշվի առնելու առումով»: