Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Տարբերակված մոտեցո՞ւմ, թե՞ քաղաքական վերաբերմունք հեղափոխական իշխանությանը. ո՞րն էր Կրեմլի ակնարկը Հայաստանին

September 24, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների (ԵԱՏՄ) քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները սեպտեմբերի 21-ից հանվել են, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։ Ռուսաստանի իշխանությունները փոխադարձ հիմքի վրա հաստատել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումների չեղարկումը, որոնք գործում էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով»,- այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

 

Ինչո՞ւ է Մոսկվան ԵՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանի քաղաքացիներին զրկել իր տարածք մուտք գործելուց, ո՞րն էր Մոսկվայի նման որոշման պատճառը:

 

Այս հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

 

«Ռուսաստանի այդ որոշումը խտրական էր և տարբերակված մոտեցում է եղել: Բովանդակային առումով որոշումը քաղաքական է, որովհետև հիմնավորում չի ներկայացվում կամ եթե ներկայացվի էլ, այդ ինչ հիմնավորումներ պետք է լինեն, որ Հայաստանի դեպքում կիրառելի լինի, Ղազախստանի կամ, ենթադրենք, Ղրղզստանի դեպքում չեն կարող կիրառվել: Իրապես Կրեմլը ուժեղացնում է ճնշումը Հայաստանի նկատմամբ և դրանով նաև կասեցնում է ժողովրդական զարգացումները»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը:


 

Արթուր Սաքունցի կարծիքով՝ Ռուսաստանի կողմից նման խտրական որոշման պատճառն այն է, որ ի տարբերություն ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների, Հայաստանում եղել է թավշյա հեղափոխություն, և դա լուրջ մարտահրավեր է իրենց իշխանության համար:

 

«Հայաստանում թավշյա հեղափոխությունը, ժողովրդի կողմից ավտորիտար կառավարում իրականացնող իշխանության հեռացումը, բնականաբար, շատ վատ պետք է ընդունվի Կրեմլի կողմից, որը մենք տեսնում ենք Բելառուսի դեպքում: Կրեմլը ակնհայտ աջակցում է Լուկաշենկոյին, ինչպես ժամանակին բացահայտ աջակցում էր թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ Սերժ Սարգսյանին: Կրեմլի գործիքակազմը ագրեսիվ պետության գործիքակազմ է: Մի բան կարող եմ հիշեցնել, որ նման թռիչքի արգելք Ռուսաստանը կիրառել է նաև Վրաստանի նկատմամբ (վրաց-ռուսական պատերազմից հետո): Ռուսաստանը, ըստ էության, իր այդ որոշմամբ հավասարեցնում է իր մոտեցումը երկու պետությունների նկատմամբ՝ Վրաստանի և Հայաստանի նկատմամբ»,- ընդգծեց իրավապաշտպանը:

 

Սաքունցի կարծիքով՝ թե ինչպիսի անդրադարձ կունենա Ռուսաստանի այս որոշումը հայ-ռուսական հարաբերությունների վրա, կախված է նրանից, թե ինչ դիրքորոշում կորդեգրի Հայաստանի իշխանությունը: «Եթե Հայաստանի իշխանությունը տեղի տա Ռուսաստանի այդ ճնշումներին, ապա կստացվի, որ Ռուսաստանը հասավ իր նպատակին, իսկ եթե Հայաստանը շրջանցի և զարգացնի իր արտաքին հաղորդակցության այլ ուղիները և ոչ միայն հաղորդակցման ուղիները, այլ նաև հարաբերություններրը՝ տնտեսական, կոմունիկացիաները, ապա որևիցե նշանակություն չի ունենա Հայաստանի համար»,- եզրափակեց Արթուր Սաքունցը:

 

galatv.am

views: 219

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color