Բացի զենքից, այլ իրերով էլ են իրականացվում սպանություններ, և դու չես կարող բոլորի նկատմամբ վերահսկողություն իրականացնել: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը` անդրադառնալով Հայաստանում տիրող զենքի հետ կապված իրավիճակին: «Ես կողմ եմ, որ ճանաչվի քաղաքացիների` զենք կրելու իրավունքը: Ես չեմ կարծում, որ հնարավոր է իդեալական վերահսկողություն և հնարավոր լինի իրականացնել զենք կրելու տարբերակը», – նշեց նա: