Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Պարոն Վանեցյանը գործում է պետության անվտանգության դեմ» (տեսանյութ)

February 6, 2020

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ փակ հանդիպմանը նշել է, որ «Հայրենիք» զարգացման հիմնադրամ է բացելու, որի նպատակը քաղաքացիական հասարակության դերի կարևորումն է։

 

Ըստ Վանեցյանի՝  այդ հատվածը բաց է մնացել, և «դաշտը գրավել են դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, որոնք բնականաբար բավարարում են դրսի շահերը»։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն արձագանքեց այս հայտարարությունը։

 

«Եթե Պարոն Վանեցյանը պատրաստվում է Չեչնիայի գլխակեր բռնապետի հետ ծրագրեր իրականացնել Հայաստանում, որտեղ մարդկանց հրապարակավ ստիպում են ներողություն խնդրել Կադիրովի հասցեին քննադատական խոսք ասելու պատճառով, և մտածում է՝ նման արժեհամակարգով փորձելու է քաղհասարակություն ձևավորել, ապա հենց հիմա հայտարարում եմ, որ Վանեցյանը գործում է պետության անվտանգության դեմ»,- հայտարարում է Արթուր Սաքունցը։

 

 

 

views: 308

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color