Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Քանի դեռ չկա հաշվետվողականություն, նշանակումներն ու ազատումներն ընկալվում են կամայականություն. Սաքունց

May 7, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Կառավարության կադրային փոփոխությունների և իրավապահ համակարգի շուրջ վերջին զարգացումների մասին «Ա1+»-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

 

-Պարո՛ն Սաքունց, վերջին շրջանում ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում նշանակվեց ՊՎԾ պետի ժ∕պ Արգիշտի Քյարամյանը, պաշտոնից ազատվեց Շրջակա միջավայրի նախարարը: Դուք պարբերաբար բարձրաձայնում եք հաշվետվողականության և թափանցիկության անհրաժեշտության մասին՝ հատկապես, երբ խոսքը կադրային փոփոխությունների մասին է:  ԱԺ-ում վարչապետի ներկայացրած հիմնավորումները ձեզ բավարարե՞ցին:

 

-Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կադրային նշանակումների համար պետք է տրվեն հիմնավորումներ, քանի որ նրանց գործունեությունը բովանդակային ազդեցություն է ունենում իրենց ղեկավարած  գերատեսչության բնագավառում և անխուսափելիորեն առնչվում է հանրային շահին:

 

Այն, որ որոշում կայացնողը իր լիազորությունն է  իրականացնում, պարզ է, բայց թափանցիկ և հաշվետու կառավարման սկզբունքն այն է, որ այդ լիազորության իրականացման դրդապատճառները հանրությունը պիտի իմանա:

 

Ոստիկանապետի, ԱԱԾ պետի նշանակում-ազատում, նախարարի պաշտոնից հեռացում, սրանք այն պաշտոններն են, որոնց գնահատումը կատարվում է նշանակողի կողմից և վերջինս պարտավոր է իրազեկել, թե ինչի հիման վրա է նշանակում կամ ազատում: Պետք է հասկանալ, թե կառավարման հիմքում ինչ արժեքներ և մոտեցումներ են դրված:

 

Օրինակ՝ եթե մարդը իր պաշտոնավարման ընթացքում ընդունել է որոշումներ, կատարել է գործողություններ, որոնց հետևանքով խախտվել են մարդու իրավունքները, սա համարվո՞ւմ է կարևոր ցուցանիշ, մարդուն՝ պաշտոնին համապատասխան համարելու կամ չհամարելու համար, կամ համարվո՞ւմ է որոշիչ, պաշտոնատար անձի գործունեությունը գնահատելու համար: Սա հանրային վստահության մեկնակետն է:  Քանի դեռ չկա հաշվետվողականություն, նշանակումներն ու ազատումները ավելի շատ ընկալվում են կամայականություն:

 

-Իսկ ինչո՞ւ  իշխանությունը չի գնում Ձեր մատնանշած ճանապարհով: Գուցե համարո՞ւմ է, որ հանրային բարձր լեգիտիմություն ունեցող Կառավարություն է և ժողովրդի վստահության պայմաններում կարող է որոշումներ կայացնել:

 

_Վստահությունը կամ լեգիտիմությունը մեկընդմիշտ տրված չեն լինում: Եթե ընտրվել են ազատ և արդար ընտրություններով, որը շատ կարևոր մեկնակետ է, ապա դա վերջը չէ: Վստահությունը պետք է հաստատել ամեն մի գործողության միջոցով, ինչը պետք է ամեն անգամ հիմնավորվի: Կադրային նշանակումների վերաբերյալ բացատրություն չտալը չի կարող մեկնաբանվել արդեն ի սկզբանե ունեցած վստահությամբ: Վստահությունը պետք է կարողանան պահպանել անընդհատ, ամենօրյա պարբերական հաշվետվությունների և թափանցիկության միջոցով, եթե դա չի ապահովվում, վստահությունը կորում է և սա ակնհայտ  նահանջ է թափանցիկ և հաշվետու կառավարման սկզբունքներից, նաև ակնհայտ չարաշահում եմ համարում այն վստահության, որը տրվել է ընտրության ժամանակ:

 

-Կխնդրեի նաև իրավապահ համակարգին անդրադառնաք: Վարչապետը ասում է, որ խոստացածի համաձայն կադրային ջարդ չեն արել, բայց համակարգում դեռ կան մարդիկ, ովքեր փորձում են խաբել կառավարությանը: Վարչապետի այս արձանագրումներից, ինչպես նաև, օրինակ, Գագիկ Խաչատրյանի որդու անհետացումից հետո համակարգում կտրուկ փոփոխություններ սպասո՞ւմ եք:

 

_Մենք, երբ խոսում ենք կտրուկ փոփոխությունների մասին, ամենևին նկատի չունենք կադրային ջարդը: Ավելին՝ այս արտահայտությունը այն մոտեցումը չէ, որը կարող է ընդունելի լինել կտրուկ փոփոխությունների տեսանկյունից: Երբ մենք խոսում ենք արմատական, խորքային, համակարգային փոփոխությունների մասին,  հաշվի ենք առնում հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածը, երբ ավտորիտար կառավարման համակարգից պետք է անցում կատարել ժողովրդավարական կառավարման և իրավական պետության համակարգի: Սա ենթադրում է, մի քանի անհրաժեշտ պայման:

 

Առաջին՝ բոլոր այն պաշտոնատար անձինք իրավապահ մարմիններում, ովքեր ակնհայտորեն  փաստագրված մասնակից են եղել մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, օրինակ՝ ցուցարարների նկատմամբ բռնությունների գործադրմանը, այդ մարդկանցից պետք է ազատվել, սա կադրային ջարդ չէ, այլ համակարգի հրատապ համապատասխանեցումն է այն պահանջներին, որոնք առաջադրում է իրավական պետությունը: Դու չես կարող համակարգում  ունենալ մարդիկ, ովքեր բառացիորեն մի քանի տարի առաջ քաղաքացիների նկատմամբ իրենց իրավունքների իրացման ընթացքում բռնություն են գործադրել:

 

Երկրորդը՝ պետք է լինեն պահանջներ, չափանիշներ, որոնց հիման վրա որոշվում է կադրի կամ մասնագետների ընտրությունը, կամ համապատասխանեցումը այն գործառույթներին, որի համար նա պետք է նշանակվի աշխատանքի:

 

Երրոդը՝ պետք է ընդունվի ինստիտուտների (Ոստիկանություն,  ԱԱԾ, դատախազություն, քննչական մարմիններ, ՊԵԿ, ՊՆ)  լիազորությունները, պարտականությունները կարգավորող օրենսդրություն  և նրանց նկատմամբ պետք է սահմանվի խորհրդարանական վերահսկողություն:

 

Այս պարագայում արդեն կադրային ջարդ հասկացությունը տեղ չի ունենա, որովհետև կադրային ջարդը ենթադրում է կամայականություն, իսկ սա լինում է, երբ գործողությունները չափելի և հիմնավոր չեն:

 

a1plus.am

views: 334

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color