Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն լուրջ հետաքրքիր է դառնում, թե այդ ինչ ընդհանուր շահեր կարող են ունենալ ՀՀ ԱԱԾ-ի, իրավապահ այլ մարմինների, հատկապես ոստիկանության առանձին պաշտոնատար անձինք Չեչնիայի իշխանությունների հետ։ Մինչ այժմ այս հարցի հետ կապված առանձին կցկտուր տեղեկությունները ՀՀ-ից Վրաստանի տարածք զինամթերքի ապօրինի տեղափոխման կամ իրացման և նրա հետագա չբացահայտված ճակատագրի վերաբերյալ, բոլորովին այլ երանգներ են ստանում։ ԱԱԾ-ի ներկայիս ղեկավարությունն ունի՞ որևէ ամբարված տեղեկություններ այս հարցի մասին»։