Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հավելյալ դրոշմանիշային վճարի վերադարձի հարցը շարունակում է գլխացավանք մնալ

May 5, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հայաստանի գործող իշխանությունը ժամանակին բարձրաձայնել է խնդրի մասին՝ հանդես գալով որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, սակայն հեղափոխությունից երկու տարի անց, երբ առկա են բազմաթիվ լծակներ հարցը կարգավորելու համար, սայլը կարծես տեղից չի շարժվում. մի շարք քաղաքացիներ շարունակում են դժգոհել հավելյալ դրոշմանիշային վճարների վերադարձի բարդ ու խրթին գործընթացից։

 

Արդեն երեք տարի է՝ 2017 թվականից, քաղաքացիների եկամուտներից ամսական 1000-ական դրամ որպես դրոշմանիշային վճար է հատկացվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: 2017-ին ուժի մեջ մտած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի (հասարակության շրջանում հայտնի որպես «1000 դրամների օրենք») համաձայն՝ այն քաղաքացիները, որոնք աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատում են մեկից ավելի գործատուների մոտ, և նրանց աշխատավարձից նախորդ տարվա ընթացքում գանձվել է հավելյալ դրոշմանիշային վճար, ապա իրավունք ունեն հետ պահանջելու սահմանված չափից ավելի իրենցից պահված դրոշմանիշային վճարի գումարները: Ընդգծենք, որ պարտադիր դրոշմանիշային վճարը կատարում է գործատուն՝ քաղաքացիների աշխատավարձից:

 

Արթուր Սաքունցը նշեց, որ դեռ 2016 թվականին, երբ օրինագիծը գտնվում էր խմորման փուլում, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարել է, որ այն հակասահմանադրական է: Այնուհետև 2017-ին դատարան են ներկայացրել բողոք՝ վիճարկելու օրենքի հակասահմանադրականությունը. «Մենք պնդում էինք, պնդում ենք և շարունակելու ենք պնդել, որ սա լրացուցիչ հարկ է։ Մենք դեռ հեղափոխությունից առաջ էինք բողոքարկել այս իրավական նորմը և շարունակեցինք նաև հեղափոխությունից հետո։ Ցավոք, Վճռաբեկ դատարանն ու այս գործող Սահմանադրական դատարանը չբավարարեցին մեր պահանջը՝ այն ճանաչելով հակաիրավական, չնայած այն բանին, որ մեր հիմնավորումները առավել քան կուռ էին ու տրամաբանական, բայց, այնուամենայնիվ, այլևս ՄԻԵԴ չդիմեցինք։ Այս խնդիրը շարունակում է մնալ մեր օրակարգում»,- ասաց Արթուր Սաքունցը։

 

Ամբողջական հոդվածը՝ aravot.am

views: 272

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color