Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «20-30 տարվա պատմության մեջ սա ամենամոտն է ժողովրդավարական ընտրություններին». Դիտորդների գնահատականը

December 10, 2018

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Այսօր հրավիրած ասուլիսում խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքները ներկայացնելիս «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը» ներկայացնող Ադամ Բուսուլեանուն ասաց, որ եթե երեկվա ընտրությունները համեմատենք նախորդ ընտրությունների հետ, այս տարի չի եղել լցոնումներ քվեաթերթիկների: Ավելի հստակ պատկերն ունենալու համար, նա ասաց, որ պետք է ամփոփեն տվյալները:

 

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասաց, որ ընտրատեղամասերի 4 տոկոսում եղել է կահավորման խնդիր, բայց արագ շտկվել են, կողմնակի անձանց ներկայություն է նկատվել 1 տոկոս դեպքերում. «Հիմնական խնդիրը, որ բացահայտել ենք տեղամասերի հետ կապված, այն է, որ 48 տոկոսը չեն ապահովում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց մուտքը, հետեւաբար ընտրելու իրավունքը չի ապահովվել: Քվեարկության ընթացքը անցել է ամբողջությամբ խաղաղ մթնոլորտում, հանձնաժողովները մեծ մասամբ հետեւել են քվեարկության կարգին, անշուշտ, խնդիրներ եղել են, բայց քվեարկության գործընթացի վրա էապես չեն անդրադարձել: Դիտորդների գնահատականները գրանցամատյաններում հիմնականում գրանցվել են, 5,67 տոկոսում չեն գրանցել: 17 տոկոս տեղամասերում ընտրողների անվան դիմաց եղել է ստորագրություն: 24 տոկոս տեղամասերում որոշ ընտրողների անուններ գրանցված չեն եղել սարքավորումներում: Առանց պատշաճ նույնականացման փաստաթղթի քվեարկություն չի եղել: Քվեարկության գաղտնիությունը հիմնականում պահպանվել է»:

 

Այվազյանն ասաց, որ ուղղորդված քվեարկություն դիտարկվել է տեղամասերի 6 տոկոսում, ընտրողների անօրինական օգնության դեպքեր արձանագրվել է տեղամասերի 6 տոկոսում:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ 3 դիտորդի նկատմամբ ճնշման փորձեր են եղել, ընդհուպ՝ ոչ բարյացակամ վերաբերմունքի դրսեւորմամբ. «Նույնիսկ մի դեպքում փորձ էր արվում դիտորդին հեռացնել ընտրական տեղամասից եւ ընտրատարածքային հանձնաժողովին բողոք ներկայացնելուց հետո կասեցվեց այդ գործընթացը»: Նա ասաց այս անգամ ցուցակների հետ կապված լուրջ խնդիրներ չեն արձանագրել. «Նախկինում քվեարկությանը չմասնակցած ընտրողների տվյալներ էին հաղորդում դուրս, որպեսզի ընտրողներին բերման ենթարկեին: Հիմա ընտրողների ուղղորդված հոսք դեպի ընտրական տեղամասեր չի գործել: Մի քանի անձի միաժամանակյա մուտք քվեարկության խցիկ արձանագրել ենք դիտարկված տեղամասերից 27 տոկոսում` 300 տեղամասերից, սա մտահոգող թիվ է: Շատ խախտումներ պայմանավորված են հանձնաժողովների անդամների ու նախագահների ոչ լիարժեք կազմակերպմամբ»:

 

Սաքունցը նաեւ այլ խախտումներ ներկայացրեց՝ եղել են տեղամասեր, որտեղ քվեասենյակում գտնվել են վկայական չունեցող անձինք, 17.2 տոկոսի դեպքում նկատվել են քվեարկելուց հետո այլ անձանց բարձրաձայնելու դեպքեր. «Ես չգիտեմ, սա հեղափոխական էյֆորիայո՞վ է պայմանավորված, թե՞ ոչ»: Սաքունցն ասաց, որ եթե այս ընտրությունները համեմատենք 2017-ի ընտրությունների հետ, անհամեմատելի են. «Մեր 20-30 տարվա պատմության մեջ կարող ենք ասել, որ սա ամենամոտն է ժողովրդավարական ընտրություններին՝ ընտրական պրոցեսի գնահատման տեսակետից: Նախկինում խախտումները ունենում էին շարունակական եւ անպատիժ բնույթ, հիմա, երբ բարձրաձայնում էինք, շտկում էին»: 

aravot.am

views: 984

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color