Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Խիստ մտահոգիչ ենք համարում հանրային կյանքում խնդիրներ լուծելու նպատակով բռնությունը որպես միջոց կայացնելու զարգացումները. բաց նամակ

May 18, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը

 

Բաց նամակ.

 

Հարկավոր է խափանել ժողովրդավարության դեմ ոտնձգությունները Հայաստանում որոշակի խմբեր վերջին տարիներին բռնության շարունակական և ակտիվ քարոզ են իրականացնում։ Այդ խմբերի կողմից բռնության քարոզն ուղեկցվում է իրենց կարծիքը չկիսող կամ իրենց գործողություններին չմասնակցող մարդկանց հանդեպ բռնություններով և հարձակումներով։ Այդ հարձակումները զուգորդվում են ատելության խոսքով, արժանապատվությունը նվաստացնող և թշնամանք հրահրող արտահայտություններով հանրային կյանքի տարբեր տիրույթներում` առցանց քննարկումներից մինչև փողոցային ակցիաներ։ Հարկավոր է օրինական մեխանիզմներով դադարեցնել քաղաքացիների նկատմամբ բռնությունն ու ահաբեկումները, որոնցով արժեզրկվում են հենց ժողովրդավարական ինստիտուտներն ու մարդու իրավունքները։ Կարդացեք նաև «Բարեփոխված» ոստիկանությունը ավանդույթներից չի հրաժարվում (ֆոտոշարք) Փոխոստիկանապետ. «ՄԻՊ-ը եւ իրավապաշտպանները կարող են ոստիկանության գործողությունները բողոքարկել» ՄԻՊ-ը եւ իրավապաշտպան կազմակերպությունները բողոքի ակցիաների քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բազմաթիվ խախտումներ են արձանագրել Խոսքային և ֆիզիկական բռնություն սերմանող գործողությունները մարտահրավեր են իրավապահ համակարգի դեմ։ Բռնություն և բռնության քարոզ տարածող մարդիկ ու խմբերը նպատակ ունեն սերմանել վախ և անվստահություն պետական ինստիտուտների և ժողովրդավարության հանդեպ։ Մենք խիստ մտահոգիչ ենք համարում հանրային կյանքում խնդիրներ լուծելու նպատակով բռնությունը որպես միջոց կայացնելու զարգացումները։ Հաշվի առնելով այդ արատավոր պրակտիկան, ՀՀ տարբեր քաղաքներում, տարբեր տարիքի քաղաքացիների, ներառյալ՝ թոշակառուների վրա ֆիզիկական հարձակումներն ու բռնության կոչերը, ՀՀ իշխանություններից, իրավապահ մարմիններից պահանջում ենք․

 

– Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանել ագրեսիայից, ատելությունից և խուլիգանական հարձակումներից,

 

– Խոսքի ազատության պաշտպանության քողի ներքո անպատիժ չթողնել ատելության խոսքը,

 

– Բռնության ամեն դեպքով գտնել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել,

 

– Վերացնել բռնության դեպքերի շարունակականությունը և անպատժելիությունը,

 

– Հաշվետվություն ներկայացնել հանրությանը քննության արդյունքների մասին, թե ովքեր էին բռնություն հրահրողները և ինչ պատասխանատվության են ենթարկվել իրենց հակաիրավական գործողությունների համար,

 

– Իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ և արդյունավետ պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։

 

Պետության ժողովրդավարական կառավարման պատասխանատվությունը ստանձնած և օրինական կերպով ընտրված իշխանությունը պարտավոր է անել այս հիմնարար քայլերը և ներկայացնել դրանք անելու ժամանակացույց, ճանապարհային քարտեզ, ինչպես նաև պարբերաբար զեկուցել առաջընթացի մասին։ Հայաստանի Հանրապետության գլխավոր մարտահրավերներից են հանդիսանում բռնությունը ջատագովող հակաժողովրդավարական ուժերը։ Այդ ուժերը մի քանի անգամ անթաքույց կերպով հասկացրել են, որ ցանկանում են տիրել իշխանությանը հակասահմանադրական եղանակով կամ բռնազավթել իշխանությունը և վերադարձնել 2018թ թավշյա հեղափոխությամբ պատմության գիրկն ուղարկված համակարգային կոռուպցիայով անպատժելի կառավարումը։ Մենք կոչ ենք անում քաղաքացիական առաջադեմ հասարակությանը համերաշխ լինել և համախմբվել այս մարտահրավերներին դիմագրավելու համար:

 

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ,

 

Արթուր Սաքունց,

 

Հովհաննես Ազոյան, դերասան,

 

Սևակ Կիրակոսյան, Ekam Origo նախաձեռնության հիմնադիր,

 

Արեն Նահապետյան, հասարակական ակտիվիստ,

 

Արտակ Ադամ, «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ,

 

Տաթև Սեկոյան,

 

Ահարոն Ռոզներ, ՀՀ քաղաքացի,

 

Արայիկ Բեյբության, թարգմանիչ-լեզվաբան,

 

Մերի Ավետիսյան,

 

Շուշանիկ Սահակյան,

 

Սոնա Պետրոսյան, փիլիսոփա,

 

Ասյա Պողոսյան,

 

Գայանե Աղաքարյան, բանասեր, Արթիկի համայնքապետարանի աշխատակից, մշակույթի և գրադարանային ոլորտի պատասխանատու,

 

Եպրաքսիա Շիքարյան, մանկավարժ,

 

Հասմիկ Հովհաննիսյան, մանկավարժ,

 

Արես Ալոյան, ՀՀ քաղաքացի,

 

Ռաիսա Ռուբենի Մելքոնյան, ձեռներեց, հարկատու, ՀՀ քաղաքացի,

 

Գոհար Փիլիպոսյան, Mitk.am լրատվական կայքի լրագրող

 

Լիլիթ Ավետիսյան, ՀՀ քաղաքացի,

 

Իշխան Վերդյան, ՀՀ քաղաքացի,

 

Էդգար Բաբայան,

 

Սուսան Գրիգորյան, տնային տնտեսուհի,

 

Հրայր Մանուկյան, ՀՀ քաղաքացի,

 

Անի Մարկոսյան, ուսանող,

 

Ալվարդ Գրիգորյան, գործարար,

 

Անդրանիկ Սարգսյան, մոդելավորող  

 

Ջեմմա Գոգորյան, թոշակառու,

 

Արթուր Ղազարյան, դեղագործ,

 

Գագիկ Գևորգյան, ինժեներ,

 

Սրբուհի Թորոսյան, ՀՀ քաղաքացի,

 

Ռոմիկ Դանիալ։

 

Հ.Գ. Բաց նամակին միանալ ցանկացողները կարող են թողնել + մեկնաբանությունների դաշտում կամ գրել էջին։

aravot.am 

views: 155

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color