Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Քաղմասում ահավոր հայհոյում էին, «բեսպրեդել էր», մի բան էի խոսում՝ խփում էին»․ քաղաքացիներն ահազանգում են

August 19, 2021

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ֆեյսբուք սոցիալական ցանցում կան շատ խմբեր, որտեղ օգտատերերը քննարկում են իրավապահ մարմինների աշխատաոճը, քննարկում են ճանապարհային ոստիկանության կիրառած ոչ իրավաչափ տուգանքները, նաեւ նոր պարեկային ծառայության աշխատանքը։

 

Այսպիսի խմբերից մեկում մի օգտատեր, որը հրաժարվեց անունը նյութում հրապարակենք, քանի որ մտավախություն ունի, որ իրավապահները կհետապնդեն իրեն, գրառում է կատարել իրավապահների՝ իր նկատմամբ կիրառած բռնության մասին։ Այս օգտատերը գրել է երեկ գիշերը Երեւանի փողոցներից մեկում մեքենան կանգնեցրել է, ոստիկաններին հարցրել է՝ կարելի՞ է առաջ գնալ, թե՞ փակ է ճանապարհը, ոստիկանները հրահանգել են մեքենան աջ քաշել ու կանգնել․«Հետո փաստաթուղթ ուզեցին, հարցրեցի՝ ի՞նչ է պատահել, սկսեցին շատ ագրեսիվ խոսել, թե՝ բա հլը հելի ավտոյից, արա։ էլի հարցրեցի՝ ի՞նչ է եղել, որ սենց եք պահում ձեզ, ասացին՝ ուժեղացված հսկողություն է։ Ու նոր պարեկային ծառայությունից չէին, ոնց որ «սպեցն» էր։ Սկսեցին ագրեսիվ պահել, ասացի՝ լավ, ապե, հանգիստ, մի քաշեք։ Մեկ էլ ասին՝ ապեն դու ես, այ տղա, սկսեցին հրել ու տարան քաղմաս։ Քաղմասում ահավոր ձեւի հայհոյում էին, էնքան լկտի էին իրենց պահում, ահավոր «բեսպրեդել էր», ոչ թողնում են զանգես, ոչ հարցիդ են պատասխանում։ Հենց մի բան էի խոսում՝ խփում էին»։

 

Քաղաքացին հրաժարվում է դիմել իրավապահներին, ասում է՝ ապացույցներ չունի, իրեն այնպես են հարվածել, խփել, որ հետք չկա։

 

Այս նույն գրառման տակ այլ օգտատերեր էլ իրենց պատմությունն էին պատմում, գրեթե նույնը։ «Կայանատեղիում կանգնած էի, ուզում էի մեքենայից դուրս գալ, ոստիկանները մոտեցան, փաստաթուղթ ուզեցին, տվեցի, հետո՝ եկեք սթափության թեստ հանձնեք։ Ասացի՝ բայց ես չէի քշում, որ կասկածեիք, ու սթափության թեստի կարիք լիներ։ Տարան նարկո, 2-3 ժամ էլ ընդեղ էի սպասում, քաշքշելով տարան․․․»,-գրել է մի օգտատեր, նշելով, որ հրաժարվել է սթափության թեստ հանձնել, ինչի պատճառով երկու տարով զրկել են վարորդական իրավունքից, ընդ որում, ինքը եղել է սթափ վիճակում։

 

Օրերս էլ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն է անդրադարձել Լոռու մարզի Մարց գյուղում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին։ Ըստ Սաքունցի, իրենք քաղաքացիներից վկայություններ են ստացել, որ բնակիչները բերման են ենթարկվել ոստիկանական բաժին, որտեղ նրանք ենթարկվել են բռնությունների․ «Այդ բռնությունները դուրս են մարդկային որեւէ պատկերացումներից։ Ընդ որում, մինչ այժմ քրեական գործ հարուցված չէ ավտոմեքենայի վթարի հետեւանքով քաղաքացիների մահվան փաստով»։

 

Վերջին շրջանում պաշտոնական հաղորդագրություններից տեղեկանում ենք, որ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում, մարդիկ են բերման ենթարկվում։ «Բայց այս ուժեղացված ծառայության ընթացքում չի երեւում, թե ինչպիսին է եղել իրավապահների վերաբերմունքը մարդկանց նկատմամբ՝ արդյոք համաչափ է եւ իրավաչափ են եղել ոստիկանության գործողությունները, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսեւորումների մասին ոչինչ չի երեւում»,-Aravot․am-ի հետ զրույցում ասում է Արթուր Սաքունցը։ Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ առանձին քաղաքացիներ դիմում են իրենց կազմակերպությանը, եւ կապ չունի՝ կասկածվո՞ւմ է, թե ոչ որեւէ հանցագործություն կատարելու մեջ, բայց անձի նկատմամբ կիրառվում է ապօրինություններ,որոնք զուգակցվում են բռնություններով, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքով, հայհոյանքներով․«Գործողությունների ծավալները հաշվի առնելով, նաեւ դրանց ընթացքում այդ խախտումների մասին փոքրաթիվ ահազանգերը հիմք են տալիս պնդելու, որ դրանք եզակի չեն, բացառություն չեն, եւ ավելի շատ ծավալի են։ Խնդիրն այն է, որ եթե մարդիկ չեն բողոքում կամ չեն բարձրաձայնում, դա չի նշանակում, որ դրանք գոյություն չունեն»։

 

Քաղաքացիները հաճախ խուսափում են իրավապահների ապօրինությունների մասին դիմել համապատասխան մարմիններին։ Այս առումով իրավապաշտպանը օրինակ է բերում Մարց գյուղի միջադեպը, ասում է՝ իրենց կազմակերպությունը բերման ենթարկված քաղաքացիների մասին տեղեկացել է ոչ այդ գյուղի բնակիչներից, մեկ այլ գյուղի բնակիչ է հայտնել․«Այսինքն, սա խոսում է վախի մթնոլորտի մասին, կոնկրետ այդ ոստիկանության ուժեղացված ծառայությունը, այդ օպերացիան առաջացնում է վախ, դրա հետեւանքով մարդկանց մոտ սեփական անվտանգության նկատմամբ անվստահություն եւ դրանով պայմանավորված բողոքելու, ահազանգելու պակաս կա, քանի որ երաշխիք չունեն, որ եթե ահազանգեն, մի բան էլ դրա համար չեն պատժվի»։

 

Իրավապաշտպանն ասում է՝ պետական ինստիտուտների նկատմամբ հանրության վստահությունը կորում է, եւ բոլոր խոստումները՝ փոփոխություններ կատարելու, առնչվելու են հանրային անվստահությանը։

 

«Եթե ապօրինությունների վերաբերյալ բողոքները բացակայում են, դա նշանակում է՝ հանրության անվստահություն իրավապահ եւ պետական համակարգի նկատմամբ»։

 

Արդյոք իրավապահների նման կոշտ, ոչ համաչափ վարքագիծը «վերեւից» հրահանգված է եւ դա քաղաքական որոշում է՝ պողպատե մանդատի տրամաբանությամբ, այս հարցին ի պատասխան Սաքունցն ասում է․«Ես չեմ կարող նման պնդում անել, դրա համար պետք է ունենամ բավարար փաստեր։ Բայց կարող եմ ասել, որ իրավապահ մարմիների նման ապօրինի գործողությունները, եթե քննության առարկա չեն դառնում, ապա դրա պատասխանատուն քաղաքական ղեկավարությունն է։ Մարցի միջադեպով մենք ահազանգել ենք, եւ եթե այդ առնչությամբ քննություն չկատարեն, նորից, պատասխանատվությունը քաղաքական ղեկավարությանն է»։



aravot.am

views: 26

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color