Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Սա պետության զավթումն ամրագրող Սահմանադրություն է». Սաքունցը վստահեցնում է, որ միջազգային կազմակերպությունները մեզ բան չեն ասի այն փոխելու համար

February 20, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Հեղափոխությունից հետո բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ պահանջ ներկայացրեցին քաղաքական գնահատական տալու, ախտորոշելու: Ցավոք, մեր իշխանությունները չկարեւորեցին: Մի այնպիսի քաղաքական գնահատականի մասին էր խոսքը, որը պիտի պետության զավթման մեխանիզմները ցույց տար, զավթման գործակալներին ու ծրագրերը, հայեցակարգերը, որոնցով պիտի բարեփոխվեր ու գնար զարգացման ուղղությամբ, ցավոք, դա տեղի չի ունեցել»,- այսօր «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. քաղաքացիական հասարակության դիրքորոշումները» խորագրով հանրային քննարկման ժամանակ ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Քննարկումը կազմակերպել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը: Լեւոն Բարսեղյանն ասաց, որ «երկիրը զավթողների» ու զավթման մեխանիզմների մասին գնահատական չտալը երկու պատճառ կարող է ունենալ. «Վարկածներից մեկն այն է, որ իշխանությունը չի համարում, որ պետությունը զավթված է եղել, երկրորդ կասկածն այն է, որ եթե նման բան լինի, միջազգային կառույցների թիրախում կհայտնվենք եւ խնդիրներ կունենանք»:

 

Հարցին՝ ամեն իշխանություն ուզում է հագնել իր հագով կարված կոստյում, ըստ ձեզ, հիմա ինչո՞ւ է անհրաժեշտ ընդունել նոր սահմանադրություն՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատասխանեց, որ հիմա տարբեր հարթակներում փորձում են խեղել ու հերքել անգամ այն երեւույթները, որոնք մեր աչքով ենք տեսել, օրինակ, կասկածի տակ են առնում՝հեղափոխություն եղե՞լ է, թե՞ չէ. «Բառացիորեն մեկ տարվա ընթացքում 5 տոկոս հավաքած մարդը համախմբում է ժողովրդին ու կայուն քաղաքական մեծամասնությանն ուղարկում է տուն: Այստեղ կա մի կարեւոր հարց՝ արդյոք գործող Սահմանադրությունը տվե՞ց լուծումեր: Ո՛չ, չտվեց, աբսուրդ է քաղաքական մեծամասնության պարագայում փոքրամասնության վարչապետ ընտրելը: Փաստեր կան, որոնք խոսում են Սահմանադրության անպիտանության մասին: Սա մեկ կուսակցության կառավարման մոդելն է»:

 

Ըստ Սաքունցի, սա անփոփոխելի Սահմանադրություն է, որովհետեւ այն գրողները ելել են այն կանխավարկածից, որ իրենք հավերժ են, անփոփոխ են լինելու, հետեւաբար հիմա ինչ փոփոխություն էլ կատարեն, ՍԴ որոշմամբ կարող են ասել՝ չի համապատասխանում Սահմանադրությանը, նման պարագայում Սահմանադրությունում որեւէ փոփոխություն հնարավոր չէ իրականացնել. «ԱԺ-ն լուծարելու տարբերակ, այնպես էր գրված Սահմանադրությունը, որ չկար: Անունը կարող էր փոխվել, բայց փոխանցման փայտիկով իշխանությունը փոխանցեին մեկը մյուսին՝պայմանավորվածության հիման վրա: Սա պետության զավթումն ամրագրող Սահմանադրություն է: Թավշյա հեղափոխությունը մերժեց դա: Սահմանադրությունը ճգնաժամային է, ճգնաժամի հաղթահարման միակ տարբերակը վարչապետի սուվերեն ցանկությամբ միայն կարող է փոխվել: Այդ առումով մենք գտնում ենք, որ պետք է նոր Սահմանադրություն լինի»:

 

Բացի այդ, ըստ Սաքունցի, այս Սահմանադրությունը չի ընկալվել հանրության մոտ, որպես լեգիտիմ ընտրված Սահմանադրություն. «Հայտնի արտահայտությունը, որ իշխանության տանող միակ ճանապարհը Մելիք Ադամյան 2-ով է լինելու, ամրագրված է այս Սահմանադրության մեջ, այն չի կարող ընկալվել՝ որպես հեղափոխության իրականացմանը նպաստող ինստիտուտ: Նոր Սահմանադրությունը պետք է հաստատի մեր զարգացումը, այո՛, մենք ԵԱՀԿ անդամ ենք, միջազգային կազմակերպությունների անդամ ենք, բայց որեւէ կազմակերպություն, երբ այս տրամաբանական շղթան ներկայացնում ես, չեն ասի, որ դա հակաիրավական է»: Սաքունցը հիշեցրեց, թե ինչպես Ֆրանսիան փոխեց Սահմանադրությունը ու որեւէ մեկը չասաց Ֆրանսիային, թե ինչու ես դա անում, որովհետեւ իմացան, որ հին Սահմանադրությունը լուծումներ չէր տալիս:


aravot.am

views: 540

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color