Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Այդպես էլ իշխանությունը համարձակություն չունեցավ պետության զավթմանը տալ քաղաքական գնահատական». Արթուր Սաքունց

June 20, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Մենք ելնում ենք այն փաստից, որ ունեցել ենք անպատժելի կառավարման համակարգ, ցավոք, այդպես էլ իշխանությունը համարձակություն չունեցավ պետության զավթմանը տալ քաղաքական գնահատական»,- «Մեդիա կենտրոնի»՝ տեսակապի միջոցով անցկացված քննարկմանը հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

 

Ըստ նրա՝ այդ պարագայում, օրինակ ՀՀ արդարադատության նախարարության մշակած և հանրային քննարկման ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերը  բոլորովին այլ մթնոլորտում կարող էին իրականացվել, և անցումային  արդարադատությունը չէր իրականացվի հատվածական:

 

Ըստ Արթուր Սաքունցի՝ փաստահավաք հանձնաժողովի կազմը պետք է վայելի հանրային վստահություն, հակառակ դեպքում կասկածի տակ է դրվելու նրա աշխատանքների արդյունքների նկատմամբ վստահությունը: Այդ պատճառով նա առաջարկեց, որ հանձնաժողովի կազմը ձևավորելու հնարավորություն ունենան կոռուպցիայից, իրենց գույքի օտարումից տուժած անձինք, զոհերի հարազատներ:

 

Նա անընդունելի համարեց, որ որևէ քաղաքական խմբակցության վերապահվի այդ հանձնաժողովի կազմի ձևավորումը՝ պատճառաբանելով, որ «Իմ քայլը» խմբակցությանը կմեղադրեն քաղաքական նպատակահարմարության, մյուս խմբակցություններին իրենց հավանած ՀԿ-ներին կազմում ներգրավվելու հնարավորություն տալու մեջ: Նաև կարևորեց, որ իրականացվի այդ հանձնաժողովի անդամների թեկնածուների վեթինգ: Նաև նշեց, որ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի իշխող ուժի իշխանության ժամկետով:

 

Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռուբեն Կարանզան հայտնեց, որ արդարադատության նախարարությանը և քաղաքացիական հասարակության գործընկերներին առաջարկել են ճշմարտության հանձնաժողովի կառուցվածքը և մանդատը որոշելու համար կիրառել այսպես կոչված իրավունքահեն մոտեցում: Նա մանրամասնեց. «Դա կապահովի ճշմարտության հանձնաժողովի կողմից կիրառվելիք չափանիշների հետևողականությունը: Կարևոր է նաև պարզել՝ արդյոք այս հանձնաժողովը պետք է իրավունք ունենա՞ առաջարկել քրեական վարույթ հարուցել, պետք է իրավունք ունենա՞ առաջարկել հատուցումներ»:

 

Նա բերեց այսպիսի հանձնաժողովների գործունեության մի քանի միջազգային օրինակներ: Փորձագետը նշեց, որ Արգենտինայում գործում է հարկադիր անհետացումների զոհերի հետ կապված փաստեր շտկելու մանդատով հանձնաժողով, Բոսնիայում դատարանում կա հատուկ պալատ, որը զբաղվում է բալկանյան պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների քրեական հետապնդմամբ, Թունիսի հանձնաժողովը լիազորություն ունի հետ բերել կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված որոշակի գույք, Հարավային Աֆրիկայում աշխատում է հանձնաժողով, որը քննում է պետության զավթման երևույթները: Ըստ փորձագետի՝ ՀՀ-ում ստեղծվող հանձնաժողովը կարևոր է, որ բարձրացնի հարցեր Հայաստանում տեղի ունեցող անցումային գործընթացի հետ կապված.  ոչ միայն դիտարկի առանձին իրողություններ, այլև հեղափոխության հետ կապված ընդհանրապես իրավիճակային հարցերը, ինչպես նաև դրան նախորդած բողոքի գործողություններին առնչվող հարցեր:

 

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար- Սեդրակ Բաղդասարյանն ասաց, որ ինքն առանձնապես ակնկալիքներ չունի այս հանձնաժողովի գործունեությունից ու հիմնավորեց. «Ո՞վ  պետք է լուծի փոխհատուցման հարցերը: Բուզանդի 9 հասցեի բնակիչների՝ Թունյանների հարցը ՄԻԵԴ վճռով չլուծվեց, իսկ ինչ-որ հանձնաժողով պետք է ստեղծվի, չգիտեմ ով քննի ու ինչ-որ եզրակացության գա, իսկ փոխհատուցո՞ւմը: Արդեն 15 տարի է փողոցում ենք գտնվում և վարձով ապրում: Իմ երեխաների մանկությունը, զրպարտությունը, որը տեսանք ո՞վ պետք է փոխհատուցի: Սա ոչ թե ճշմարտության բացահայտման խնդիր է, այլ արդարության վերականգնման»: Նա առաջարկեց, որ հանձնաժողովի կազմում ներգրավված լինեն նաև շահառուները:



aravot.am

views: 358

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color