Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Արթուր Սաքունց․ Արձանագրված է միջազգային հանրության կողմից, որ պատերազմը սանձազերծվել է Ադրբեջանի ռեժիմի կողմից

December 21, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները անդրադառնում են Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմին և արձանագրում պատերազմի ընթացքում տեղի ունեցած խախտումները։

 

Human Rights Watch-ը արձանագրել է, որ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը պատերազմի ընթացքում կիրառել են արգելված զինատեսակներ։ Իսկ Amnesty International-ը ուսումնասիրել է ռազմական հանցագործությունները՝ հիմնված համացանցում տարածված տեսանյութերի վրա։

 

Այս մասին Aravot.am-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։ «Իրավապաշտպան կազմակերպությունները արձանագրում են իրենց ուսումնասիրությունների արդյունքի հիման վրա փաստերը։ Եվ բնականաբար, պատերազմի ժամանակ միայն մի կողմը չէ ռազմական միջոցներ գործադրում, միայն մի կողմը չի կրակում, բայց եթե ուշադրություն դարձնեք ծավալների մասին ակնհայտ հստակ տարբերություն կա։ Հիմնական հարցը հիմա կայանում է հետևյալում, որ դա ընդունված և արձանագրված է միջազգային հանրության կողմից, որ պատերազմը սանձազերծվել է Ադրբեջանի ռեժիմի կողմից, որը հանդիսանում է զուտ միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում։ Մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման բոլոր երեք հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում։ Արձանագրված է, որ Ադրբեջանի կողմից ագրեսիային աջակցել է Թուրքիան, հանձինս՝ Էրդողանի»,- ասաց նա։

 

Արթուր Սաքունցի կարծիքով՝ ակնհայտ է, որ այդ ագրեսիայի ընթացքում, բացի հիշատակված երեք հիմնարար սկզբունքների խախտումից, պատերազմը ուղեկցվել է նաև բազմաթիվ միջազգային իրավունքով սահմանված նորմերի խախտումներով․ «Այստեղ հիմնական խնդիրը կայանում է նրանում, թե Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը, հանձինս՝ կառավարության, հանձինս՝ արտաքին գործերի նախարարության, հանձինս՝ արդարադատության նախարարության, ինչպես նաև իրավապահ մարմինների, ինչ ջանքեր է գործադրում տարբեր միջազգային հարթակներում և մարմիններում նշված տարբեր խախտումները ոչ միայն արձանագրելու, այլ նաև հետամուտ լինելու համար, որպեսզի ընթացք ստանան, քննության առարկա դառնան։ Եվ այդ բոլոր ապօրինի, հակաիրավական միջազգային նորմերի կոպիտ խախտումներով ուղեկցված գործողություններին տրվեն իրավական գնահատականներ»։

 

Իրավապաշտպանի խոսքով՝ պատերազմը շատ հեշտ է սկսել, բայց պատերազմի հետևանքների հետ առնչությունը շատ ավելի դժվար է։ Նա կարևորում է միջազգային կազմակերպությունների կատարած հայտարարությունները և զեկույցները, քանի որ դրանք ունեն ապացուցողական արժեք։ Արթուր Սաքունցը համարում է, որ այս գործերով հետամուտ լինելը ինքնիշխանության կարևոր գրավականներից մեկն է․ «Միջազգային մարմիններին պետք է ներգրավվել, մասնակից դարձնել այս գործընթացների մեջ, որովհետև նրանք էլ ունեն իրենց պարտավորությունները»։

 

Նկատառմանը, թե Ադրբեջանը նույնպես կարող է Հայաստանի դեմ նման քայլեր իրականացնել միջազգային կառույցներում, Արթուր Սաքունցը պատասխանեց․ «Ադրբեջանը իր ագրեսիան ծածկադմփոց անելու համար, իհարկե՛, գնալու է այդ քայլին։ Բայց կներեք, բոլորին հայտնի փաստարկը, որ ինքն է ագրեսորը, սա չօգտագործել և դրա հիման վրա չկառուցել քո գործողությունները առնվազն անպատասխանատվություն է հենց քո քաղաքացիների նկատմամբ։ Ոչ մեկ քո փոխարեն չի գալու այդ ամենը անելու։ Այս պահին հիմնական մեխանիզմները, որ գործի են գցված, Եվրոպական դատարանին դիմումներն են, բայց դրանք շատ փոքր հատված են։ Դրանք անհատական դիմումներ են կոնկրետ մարդկանց իրավունքների խախտումների կանխման կամ դրանց վերականգնման ուղղությամբ։ Իսկ կա նաև այլ մեխանիզմ, հենց նույն Եվրոպական դատարանում․ պետությունը կարող է հայտ ներկայացնել մեկ այլ պետության դեմ։ Չկա ամբողջությամբ կամ բացարձակ փակուղային վիճակ։ Չի լինում մի որևիցե դեպք, երբ ագրեսորը պատասխանատվության չի ենթարկվում, բայց ագրեսորին պատասխանատվության ենթարկելու գործընթացը ինքնիրեն չի լինելու և որևիցե չի գալու մատուցելու մեզ»։



aravot.am

views: 127

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color