«Տեղեկատվություն կա, որ մեկ այլ պետական մարմին ուղղակի միջամտություն ունի Դատավորների ընդհանուր ժողովում ընտրությունների գործընթացի վրա: ԱԱԾ-ի մասին է խոսքը: Դատավորների ընդհանուր ժողովը վստահություն չունի»,-«Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Դատավորների ընդհանուր ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը, ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Ինձ սա է մտահոգում, որ թե Պողոսի կամ Կիրակոսի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելը: Դատական իշխանությունը լուրջ զտման պետք է ենթարկվի՝ ոչ թե ձեւական նշանակության, այլ հրատապ: Իրավիճակը կտրուկ փոխելու գործիքը դա է: Այլապես ստացվում է, որ «վեթինգի» չենթարկվածները որոշումներ են կայացնում, ինչը տեսանք: Որոշումները կայացվեցին կանխորոշված սկզբունքով»,-նշեց Արթուր Սաքունցը: