Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Արթուր Սաքունց․«14 զինվորի մահվան մասին պաշտոնական հրապարակումներ չեն եղել»

August 23, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսում ասաց՝ օգոստոս ամսին բանակում գրանցվել է զինծառայողների մահվան 7 դեպք, որից առողջական խնդիրներով՝ 3, սպանություն` 1 դեպք, հրադադարի ռեժիմի խախտմամբ` 2 դեպք եւ 1՝ ջրահեղձման դեպք։ Իրավապաշտպանի կարծիքով՝ բանակում մահվան բոլոր դեպքերը պետք է արտակարգ քննության առարկա դառնան։

 

«Երբ մոտեցման հիմքում նպատակ դրվի, որ ամեն զինծառայողի կյանքը գերագույն արժեք է, ապա պետք է լուծված լինոն այն գործոնները, որոնք են՝ բժշկական ծառայություն, դիրքերի անվտանգություն, կարգապահություն, պատշաճ հրահանգավորում եւ այլն, որոնցից կազմվում է զինվորական ծառայությունը, որովհետեւ մարդը իր պարտականությունն է կատարում պետության առաջ, պետությունն էլ իր պարտականությունը պետք է կատարի։ Պետությունը պարտավոր է ապահովել արժանապատիվ ծառայություն, դա չի լինում, մենք ահազանգում ենք, սակայն արձագանք չի լինում»,-ասաց Սաքունցը։

 

Նա ասաց, որ այս տարվա յոթ ամիսներին արձանագրել են զինծառայողի մահվան 40 դեպք, որից 14-ի վերաբերյալ պաշտոնական հրապարակումներ չեն եղել․ «Նույնիսկ այս առումով կա հետընթաց։ Պետությունը պարտավոր է իր հսկողության եւ պատասխանատվության տակ գտնվող մարդկանց մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկություն տալ ու պարզաբանել։ Հղում անել միայն քրեական գործերին, դա պարզաբանում չէ, դա պատասխանատվությունից խուսափելու պրակտիկա է։ Պաշտպանության նախարարությունը պարտավոր է ծառայողական քննություն անցկացնի, հանրությանը բացատրի, կարող է այդ պատճառների վերաբերյալ շատ հարցեր կան, եւ հանրությունը պետք է իմանա, թե այդ պատճառների վերացման ուղղությամբ պետությունն ինչ ջանքեր է գործադրում»։

 

Սաքունցն օրինակ բերեց՝ բանակում առողջական խնդիրների պատճառներով մահվան դեպքերն էլ շատ են, ասենք՝ յոթ ամսում զինծառայողների մահացության 40-դեպքից 10-ը հենց առողջական խնդիրների պատճառով է․ «Սա խոսում է այն մասին, որ բանակում բժշկական ոչ պատշաճ ծառայություն է մատուցվում»։ Նա ծնողներին կոչ արեց դիմել իրենց ՀԿ-ին՝ քրեական գործեր հարուցելու համար։ Իրավապաշտպանը նկատեց՝ խոսում են բանակի բարեփոխումների մասին, ռազմավարություն կա, մինչդեռ դա բարեփոխում չպիտի անվանեին, զինված ուժերի վերականգնում պետք է անվանվեր։

 

Խոսելով զինված ուժերի նկատմամբ հանրային վստահության մասին, Սաքունցն ասաց՝ չեն ապահովվում տարրական պայմաններ, իսկ զինծառայողի ու հանրության մոտ պետք է վստահություն լինի, որ ամեն ջանք գործադրվում է որպեսզի բանակում մահացության դեպքեր չլինեն։ «Ասում են՝ կանանց ներգրավում, դու սկի տարրական պայմաններ չես ապահովում, կանանց ներգրավում ես, որ ի՞նչ անես»,-ասաց Սաքունցը։ Նա ասաց, որ ԱԺ-ում հաշվետվողական եղանակով պետք է քննարկվեն բոլոր խնդիրները։

 

Ասուլիսի մասնակից իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ հավելեց․ «Ամեն ինչ մեկ մարդ է լուծում՝ վարչապետը թույլ կտա՝ կհրավիրեն խորհրդարանական լսումներ, թույլ չի տա՝ չեն անի։ Պաշտոնյաներից մեկն ինձ ասում էր՝ Սուրեն Պապիկյանի անունը մի՛ տվեք։ Ահա այսպես սրբացրել, սրբադասել են երեւի»։

 

aravot.am

views: 53

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color