Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Սահմանադրությունը Փաշինյանին հաշվետվողականություն չի պարտադրում եռակողմ հայտարարության համար»․ Սաքունց

January 29, 2021

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Արդյոք պե՞տք է շարունակել պետության վերականգնումն այն սահմանադրությամբ, որը հիմա կա։ Արդյոք դա այն փաստաթո՞ւղթն է, որը մեզ շատ խնդիրներ լուծելու հնարավորություն է տալիս։ Նոր իրողությունն արձանագրվել է 2018թ․-ի ապրիլ-մայիսին, իսկ սահմանադրությունը ցույց է տվել իր անարդյունավետությունը։ Քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, իսկ սահմանադրությունում լուծումներ չկան։ Դրա համար հիմա առաջ են քաշում ԱԺ-ի ինքնալուծարման հնարավորություն»,-«Մեդիա կենտրոնի» առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի ընթացքին եւ հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանի այն հայտարարությանը, որ հանձնաժողովի անդամների մի մասը, ներքաղաքական գործընթացներով պայմանավորված, դեմ է աշխատանքը շարունակելուն՝ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

«Բայց չեմ էլ տեսնում հնարավորություն՝ ունենալ սահմանադրություն առանց պետության զավթման ժամանակահատվածին գնահատական տալու, որովհետեւ այդ գնահատականով են արձանագրվելու այն մեխանիզմներն ու գործընթացները, որոնք հանգեցրին պետության զավթմանը»,-հավելեց Արթուր Սաքունցը։

 

Նրա համոզմամբ՝ սահմանադրության ձեւավորումը չպետք է լինի ժողովրդավարական եւ ոչ ժողովրդավարական մոտեցումների համաձայնության արդյունք՝ հիբրիդ․ «Սահմանադրությունը պարբերական ճգնաժամեր է առաջացնում, որովհետեւ հակաբնական է։ Այն իր էությամբ է խոչընդոտող։ Հասարակություն-պետություն զարգացման խնդիրներին այն լուծում չի տալիս։ Այդ խնդիրների լուծման ներկա սահմանադրական ճանապարհը կամայականությունն է՝ հիմնված անձի (նախկինում՝ Սերժ Սարգսյանի, հիմա՝ Նիկոլ Փաշինյանի) վրա։ Այդ նույն մեխանիզմները հիմա Նիկոլ Փաշինյանն է կիրառում, որովհետեւ սահմանված չէ, որպեսզի նա հաշվետվություն ներկայացնի այն որոշումների մասին, ինչպիսին է օրինակ եռակողմ հայտարարությունը։ Այս սահմանադրությունը չի ենթադրում, որ այդ եռակողմ հայտարարությունը պարտադիր պետք է քննության առնվի։ Չկա նման պարտավորություն»։

 

Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ գործող սահմանադրությամբ հնարավոր չէ հուսալ, որ խնդիրները սահմանադրական լուծումներ են ստանալու, այդ պատճառով էլ հանրությունը պարբերաբար փողոցի միջոցով է փորձում խնդիրներ լուծել․ «Փողոցի միջոցով խնդիրների լուծումը վկայում է, որ սահմանադրությունը մասնակցային չի, չի ապահովում որոշումների կայացման մեջ մասնակցություն։ Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ներկա իրավիճակը նպաստավո՞ր է սահմանադրական բարեփոխումներ անելու համար, հիշեցնեմ, որ ԱՄՆ-ն պատերազմի թեժ պահին սկսեց գործընթացը։ Անգամ պատերազմը խոչընդոտ չի եղել իրենց համար»։

aravot.am

views: 73

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color