Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Գաղտնիության մենաշնորհի իրավունքը, որը վերաբերում է ԱԱԾ-ին, ԿԲԳ-ական և տոտալիտար կառավարմանը բնորոշ մոտեցում է». Արթուր Սաքունց

April 8, 2021

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Այն փաստը, որ ԱԱԾ ներկայացուցիչը չի մասնակցում իրենց իսկ կողմից մշակված օրենքի նախագծի հանրային քննարկմանը, ուղղակի ապացույց է, որ ԱԱԾ-ն կամք չի դրսևորում հանրային դաշտում հանդես գալ և իր տեսակետները ներկայացնել»,-«Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված «ԱԱԾ-ն առաջարկում է փոխել պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքը. ի՞նչ նպատակով» թեմայով առցանց քննարկման ընթացքում նկատեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

 

Տեղեկացնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունն «Իրավական ակտերի նախագծերի» հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում են փոփոխել ու արդիականացնել 1996-ից գործող օրենքը: Հրապարակված նախագծի վերաբերյալ քաղաքացիները մինչև ապրիլի 7-ը հնարավորություն ունեն առաջարկներ ներկայացնել, ինչից հետո այն կամ կուղարկվի խորհրդարան, կամ կուղարկվի հետ՝ լրամշակման։ Արթուր Սաքունցի բնորոշմամբ՝ ԱԱԾ-ն շարունակում է մնալ որպես գաղտնի կառույց և հակված չէ որպես մասնակցային գործընթացի պատշաճ նախաձեռնող հանդես գալ: Այս առիթով նա հայտարարեց. «Նման գործելակերպն ամենևին չի համապատասխանում ժողովրդավարական պետության ինստիտուտի, պետական ինստիտուտի վարքագծին ու մոտեցմանը, առավել ևս, եթե դա վերաբերում է անվտանգության հարցերով պատասխանատու կառույցին»: 

 

Ըստ Արթուր Սաքունցի՝ այս օրենքի նախագիծը պետք է մշակվեր մասնակցային գործընթացով, ինչը չի արվել: Ուստի գաղտնիության այս մոտեցումն անընդունելի է: Նա նշեց. «Գաղտնիության մենաշնորհի իրավունքը, որը վերաբերում է ԱԱԾ-ին ԿԲԳ-ական և տոտալիտար կառավարման պետությանը բնորոշ մոտեցում է: Չպետք է լինի այն մոտեցումը, որ հիմա ներկայացվում է: ԱԱԾ-ի նման խուսափողական վարքագիծը գալիս է համոզելու, որ իրենց համար կարևոր է գաղտնիության շեմը սահմանելը, մնացածը հանրությունը պետք է հալած յուղի տեղ ընդունի: Նման վարքագիծն ինձ համար անընդունելի է»:

aravot.am

views: 33

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color