Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Սա քաղաքացիների իրավունքների պաշտպանության դեմ քայլ է»․ Արթուր Սաքունցը՝ փաստաբանական գործունեության վճարները թանկացնելու մասին

May 26, 2024

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Ազնվորեն ասեմ՝ չգիտեմ՝ ի՞նչ տրամաբանությամբ են գործել, բայց սա բավականին մեծ ռիսկ է փաստաբանական գործունեության արդյունավետության տեսակետից»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Արդարադատության արժեքը. փաստաբանների հարկերի բարձրացման ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության վրա» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

 

Նա նշեց՝ փաստաբանական ծառայության հետ կապված ունեն շատ մտահոգություններ, բայց սա այն լուծման տարբերակը չէ, որ այդ մտահոգությունները փարատվեն․ «Ավելի շատ փաստաբանական օրենքի փոփոխություններն են, ինքնակարգավորման մեխանիզմները, փաստաբանական ծառայության նկատմամբ հանրային վստահությունը, արդարադատության արդյունավետության բարձրացման խնդիրները պետք է լինեն առաջնային, նույն հանրային պաշտպանի ինստիտուտի արդյունավետության բարձրացումը։ Կան բոլորովին այլ բնույթի խնդիրներ, գործողություններ, որոնք մեկը մյուսի հետ կապված չեն»։

 

 

Արթուր Սաքունցն ասաց՝ իրենք՝ որպես իրավապաշտպան կազմակերպություն այդքան ռեսուրսներ չունեն, որ կարողանան բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ կարիքներ են ունենալու, ապահովել դրանք, մանավանդ՝ վերցնում են որոշակի իրավունքների պաշտպանություն․ «Քաղաքացիական, վարչական բավականին մեծ ծավալի գործեր կան, որոնցով քիչ է, որ պետական տուրքի հետ կապված կան խնդիրներ, հիմա կավելանան նաև փաստաբանական ծառայության հետ կապված խնդիրներ, և իրավունքների պաշտպանությունը մեծ ռիսկի տակ է դրվում, եթե չասեմ՝ լուրջ սահմանափակումների ներքո։ Կարծում եմ՝ պետք է հրաժարվել այդ մտքից և բոլորովին այլ մոտեցումներ պետք է լինեն։ Այս մոտեցումն ուղղակի իրավունքի պաշտպանության սկզբունքի դեմ է»։

 

 

Արթուր Սաքունցի կարծիքով՝ եթե հիմնավորումներ չեն ներկայացնում, ակամա գալիս է այն միտքը՝ ինչո՞ւ որոշեցին փաստաբանական գործունեության վճարները թանկացնել․ «Մյուս կողմից էլ այնքան անտրամաբանական է, որ դրանով՝ ի՞նչ, փաստաբանը հիմա շատ ավելի մեծ գումարներ է վճարելու, ուզած թե չուզած վճարը կբարձրացնի, բայց ինձ ավելի շատ մտահոգում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության հնարավորությունների շրջանակի նեղացումը։ Չէի մտածել, որ դատարանի բեռնաթափելը կարելի է լուծել՝ դատարան քիչ դիմելով կամ հնարավորությունները սահմանափակելով։ Դա արդեն ուղղակի կատաստրոֆա է։ Ի՞նչ է նշանակում՝ դատարանի բեռնաթափելը մարդկանց՝ դատարան դիմելու ֆինանսական սահմանափակմամբ։ Դուրս է գալիս՝ սա քաղաքացիների իրավունքների պաշտպանության դեմ քայլ է։ Այն, որ փաստաբանական գործունեության հետ կապված խնդիրներ կան, որոնք մեզ մտահոգում են՝ փաստաբանական էթիկա, փաստաբանություն և քաղաքականություն, դա միանշանակ է, բայց սա չէ այն մոտեցումը, որը պետք է կիրառվի։ Դրանք բոլորովին այլ խնդիրներ են, և այլ գործիքներ ու լուծումներ են պահանջում։ Իսկ եթե ենթադրենք, որ բյուջե են ուզում եկամուտներ ապահովել, ապա ուղղակի իրավունքի պաշտպանությունը սահմանափակելու հաշվին բյոջեի եկամուտների ավելացումը ընդհանրապես պետության կողմից իր պարտավորություններից հրաժարվելու ակնհայտ փաստ է»։



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/05/24/1421397/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1IQyW7KlrDU39N7B3soLeG7OM19kTXNaF_NjlRknbYplquWMgndBaIN00_aem_AREiTC-6yqMnzH7UlWP-glA1N1qVgetiokJxVFiCZT9k3U51s1rb5fId5WClPfQK9nZ5x9i7iPtzGZKLT5neKhnK

© 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից

views: 6

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color