Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Եթե փաստաբաններն ինքնադրսեւորման հերթական հնարավորությունն են ուզում գտնել, շատ իզուր». Իրավապաշտպանը՝ դատավորին սատարող փաստաբանների մասին

July 30, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ, դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումը եւ նրա հանդեպ քրեական հետապնդումը քաղաքական հետապնդման տպավորություն է թողնում, բայց քաղաքական հետապնդում չէ:

 

«Այս պարագայում ակնհայտ է, որ վեթինգ ասվածը պետք է ի սկզբանե իրականացվեր, որովհետեւ վեթինգի չիրականացման   հետեւանքով ավելի կոնկրետ գործով, երբ  սկսում ես փորփրել դատավորի կողմից հնարավոր քրեական հանցագործությունները եւ դրա արդյունքում կատարել քննություն, հետապնդման տպավորություն է թողնում: Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչու Գրիգորյանի, ոչ թե Պողոսյանի նկատմամբ, որը նույնպես մասնակցել է  պետության զավթմանը: Այսինքն, պետք էր ազատվել նման դատավորներից, հետո նոր քրեական հետապնդումների մասին մտածել, ոչ թե սպասել, որ նրանք ակնհայտորեն ռիսկային, ոչ հիմնավոր ու կանխորոշված որոշումներ կայացնեն, որոնք իրավական տեսակետից հիմնավոր չեն, հետո շտկել իրավիճակը: Խնդիրը միայն դա է, եթե նման դատավորներից ազատված լինեին վեթինգի միջոցով, նման իրավիճակ չէր լինի, քաղաքական հետապնդման մասին էլ շահարկումներ չէին լինի»,- Aravot.am-ին ասաց իրավապաշտպանը:

 

Անդրադառնալով տասնյակ փաստաբանների բողոքին, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն Դավիթ Գրիգորյանի՝ համարելով նրա նկատմամբ սկսված գործողությունները քաղաքական հետապնդում՝ Արթուր Սաքունցն ասաց. «Եթե փաստաբաններն ինքնադրսեւորման հերթական հնարավորությունն են ուզում գտնել, շատ իզուր, որովհետեւ եթե պետք է հաշվի առնել, որ նախորդ իշխանությունը համակարգային ձեւով էր աշխատում դատական իշխանության նկատմամբ, ամբողջ դատական իշխանությունն էր զավթված քաղաքական իշխանության կողմից, անհրաժեշտություն չկար առանձին դեպքերում թիրախավորված գործել… այդ նույն փաստաբանները, եթե այդքան մտահոգված են դատական իշխանության դեմ իբր թե հետապնդումներով, զարմանալիորեն բառ նույնիսկ չեն արտասանում իրենց պալատի նախագահի կողմից հրապարակավ, ակնհայտ  մարդու իրավունքների խախտումների մոտեցման վերաբերյալ խտրական դրսեւորումների մասին, եթե դուք չեք կարողանում ձեր սեփական պալատում մարդու իրավունքների խախտումներին ուղղված գործողությունները կանխել, ուրեմն լռեք, որովհետեւ շատ զարմանալի է, որ դրա մասին որեւէ արձագանք, մտահոգություն չենք տեսնում, պետք էր սկսել սեփական պալատից»:

 

Իրավապաշտպանը նաեւ նկատեց, որ դատական իշխանության եւ դատավորների նկատմամբ վստահությունը շատ ցածր է, եւ դա գնահատված է  բազմաթիվ հետազոտություններով ու ուսումնասիրություններով. «Այդ փաստի հիման վրա է, որ տարիներ շարունակ ՀՀ նախորդ կառավարությունները բազմաթիվ դրամաշնորհներ է ստացել դատաիրավական բարեփոխումների համար, դեռ նախորդ իշխանության օրոք էր կառավարությունն ընդունել ՄԱԿ-ի երաշխիքները, որ պետք է դատական իշխանության պորտալարը կտրել գործադիր իշխանությունից եւ որ դատական իշխանության բարեփոխումներն առանց դրա հնարավոր չէ: Դատավորների հայտարարագրերից ակնհայտ երեւում է , որ նրանց պաշտոնական եկամուտների ու ունեցած գույքի միջեւ ահռելի տարբերություն կա: Այսինքն, դատավորները թաղված են եղել նաեւ համակարգային կոռուպցիայի մեջ, դրա մասին է վկայում նաեւ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցը, որը, բնականաբար, պետությունը  զավթած իշխանության կողմից մերժվեց: Կարեն Անդրեասյանը ենթարկվեց հալածանքների, եւ այն ժամանակ այդ նույն փաստաբանները, որեւէ ծպտուն չհանեցին նրա  հանդեպ հետապնդումների դեմ, հանձնառություն չվերցրեցին ՄԻՊ ինստիտուտի դեմ գործադրվող աննախադեպ ու հերթական ճնշումներին դիմագրավելու ու համարելու, որ դա հետապնդում է:

 

ՀՀ դեմ կայացված ՄԻԵԴ-ի վճիռներով արձանագրված են մարդու իրավունքների  խախտումներ, եւ այնպիսի խախտումների մասին է  խոսքը, որոնք վերաբերում են եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին՝ արդար դատաքննության իրավունքին, եւ դա պայմանավորված է  եղել ոչ թե  օրենքների ոչ ճիշտ մեկնաբանմամբ կամ իրավունքների ոչ ճիշտ կիրառմամբ, այլ ակնհայտ կոպիտ խախտումներով: Նման իրավիճակում գտնվող դատական իշխանությունը ներկայացնող դատավորների պաշտոնավարման շարունակությունը նոր Հայաստանում ակնհայտ հակասության մեջ է գտնվելու այն խնդիրների լուծման տրամաբանության հետ, որը հիմա կա: Այ, որ նախորդ իշխանության ներկայացուցիչները ատամներով սեղմած փորձում էին պայքարել կամ պահպանել գոյություն ունեցող դատական իշխանությունը, Սահմանադրական դատարանը, տրամաբանական է, որովհետեւ պետության զավթման իրենց կարեւոր գործիքներից մեկը եղել է հենց դատական իշխանությունը: Իրենք իրենց հաճախորդներին շատ լավ են ճանաչում»: 

 

aravot.am

views: 876

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color