Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Մեկ մասնագիտություն ունեցող անձը ծառայության է ներգրավվում բոլորովի այլ մասնագիտության մեջ, անգամ մարտական ծառայություն է իրականացնում․ Արմինե Սադիկյան

October 26, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

 

«Այդ ժամանակը տրամադրվում է նաեւ նրա համար, որպեսզի քաղաքացին բուժհետազոտություն անցնի, որից հետո որոշվում է՝ ինքը կարո՞ղ է վարժական հավաքի մասնակցել, թե՞ ոչ: Եթե քաղաքացին նույն օրը ներգրավվում է վարժական հավաքներին, նա հնարավորություն չի ունենում բուժզննություն անցնելու: Պետությունը, զինվորական հաստատությունները ուղեգրում չեն տալիս, որպեսզի քաղաքացին բուժզննություն անցնի, բայց անկախ այն հանգամանքից, այդ քաղաքացին ունի՞ առողջական խնդիր, թե՞ ոչ, պետք է անցնի, ինչպես, օրինակ` ժամկետային զորակոչի ժամանակ է: Այս դեպքում, պատճառաբանում են, որ պետպատվերի շրջանակներում ներառված չէ, մինչդեռ նաեւ տեղյակ չեն, որ առողջապահության նախարարությունը սահմանել է, որ զորահավաքային զորակոչի գործընթացը թեեւ ներառված չէ այդ բուժսպասարկման շրջանակներում, սակայն նրանք արտահերթ կերպով պետք է անցնեն այդ բուժզննությունը»,- այսօր «Մեդիա» կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը: Նա ներկայացնում էր թե վարժական հավաքների ժամանակ ինչ խախտումներ են գրանցվել:

 

Հիշեցնենք, որ նախորդ՝ ամառային վարժական հավաքների ժամանակ, եղավ դեպք, որ հավաքների մասնակիցը հանկարծամահ էր եղել: Հետո պարզվեց, որ քաղաքացին զինկոմիսարիատում տեղեկացրել էր իր առողջական խնդրի մասին, սակայն ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձրել:

 

Աշնանային վարժական հավաքներին մասնակցելու են 3600 քաղաքացիներ: Վարժական հավաքների մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել էր սեպտեմբերի 26-ին: Ծանուցումներն արդեն ուղարկվել են սեպտեմբերի 27-ից եւ դրանցում ծանուցված քաղաքացիներին ժամանակ չի տրամադրվել աշխատանքի հետ կապված կամ այլ հարցեր լուծելու համար: Իրավապաշտպանի գնահատմամբ, դա էական խախտում է, մանավանդ, որ ՀՀ կառավարության՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ի այս որոշումը հակասում է նույն կառավարության՝ 2018 թվականին ընդունած 1174 որոշմանը, ըստ որի՝ վարժական հավաքների համար քաղաքացիները պետք է ծանուցվեն առնվազն 20 օրացուցային օր առաջ: Բացի այն, որ այստեղ կա իրավական խնդիր, նաեւ գործնականում կառավարությունը ոչինչ չի փորձել անել՝ հակասությունը վերացնելու համար: Բանախոսի հավաստմամբ, ծանուցման նաեւ ձեւն ու կարգը չի պահպանվել, ըստ որի քաղաքացիները պետք է ծանուցվեին թղթային կամ էլեկտրոնային տարբերակով, բայց ծանուցումները, հիմնականում, եղել են զանգերի միջոցով՝ ՏԻՄ մարմինների կողմից:

 

Արմինե Սադիկյանը պնդում է, որ քաղաքացիները կարող են բողոքարկել եւ իրենք նման պրակտիկա նախկինում էլ ունեցել են. դատարանը որոշել է, որ քաղաքացին կարող էր չներկայանալ զինկոմիսարիատ, քանի որ պատշաճ ծանուցված չի եղել:

 

Այս վարժական հավաքից հետո, 30 պահեստազորային է դիմել կազմակերպությանը՝ տեղեկացնելով թե առողջական խնդիրների պարագայում բուժհետազոտություն չանցնելու, թե ծանուցման խախտումների մասին: Բանախոսը հայտարարեց, որ անգամ խրոնիկ հիվանդություններ ունեցողների պարագայում կան դեպքեր, երբ առողջական խնդիրների մասին ներկայացված փաստաթղթերը անձնական գործերից անհետացել են կամ պարզապես անտեսվում են զինկոմների կողմից:

 

Բանախոսի պնդմամբ, վարժական հավաքների ժամանակ կոռուպցիոն ռիսկ է առաջացնում նաեւ այն հանգամանքը, որ հստակ չափանիշներ սահմանված չեն, օրինակ` նույն մասնագիտության եւ նույն ընտանեկան պայմանների պարագայում ո՞ր քաղաքացին կարող է ներգրավվել վարժական հավաքներում: Բացի այդ, վարժական հավաքների պարագայում հստակեցված չեն նաեւ աշխատանքային հարաբերությունները. սահմանված է, որ տվյալ աշխատողի՝ վարժական հավաքներում ներգրավվելու պարագայում, գործատուն պարտավոր է երեք ամիս պահել աշխատատեղը, կատարել վճարումներ եւ այլն, բայց հստակեցված չէ, թե ինչպե՞ս վարվի գործատուն, եթե տվյալ աշխատողի բացակայությունը խնդիր է ստեղծում տվյալ հիմնարկի համար:

 

Հաշվի չեն առնվում նաեւ ընտանեկան պայմանները. «Հիմա ունենք դեպք, երբ չորս անչափահաս երեխայի հայրը վարժական հավաքներ է անցել եւ այժմ մարտական հերթապահություն է իրականացնում: Տրամաբանությունը չես հասկանում, քանի որ անգամ պատերազմի ժամանակ այս պարագաներում արտոնություն կա»: Պատերազմի ժամանակ, ի դեպ, նաեւ որոշակի մասնագիտության եւ պաշտոնների անձինք են ամրագրվում պետության կողմից, մինչդեռ այս պարագայում, դա էլ չկա եւ այս ամենը հանգեցնում է նրան, որ շատ փնթի եւ թափթփված գործընթաց է տեղի ունենում, երբ ասենք մեկ մասնագիտություն ունեցող անձը ծառայության է ներգրավվում բոլորովի այլ մասնագիտության մեջ, անգամ մարտական ծառայություն է իրականացնում ու, ըստ էության, թիրախ է դառնում, քանի որ յոթ օրվա ընթացքում հնարավոր չէ մի մասնագետին վերապատրաստել եւ այլ գծով մասնագետ ստանալ: Նրա փաստմամբ, այս գործընթացում մարդու կյանքի իրավունքը չի դիտարկվում որպես առաջնային արժեք:

aravot.am

views: 80

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color