Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Վահագն Հարությունյանը բավական սերտաճած է իրավապահ համակարգի հետ․ Սաքունց

March 19, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը բավական սերտաճած է իրավապահ համակարգի հետ, անձնական կապեր ունի փաստաբանական, դատախազական, քննչական, դատական համակարգում։ Այնպես, որ կարելի է խիստ վերապահումով մոտենալ հարցին, որ նման մարդու հետ կապված որևէ խնդրում իրավական առումով պատշաճ, օբյեկտիվ մոտեցում կարող է լինել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցն՝ անդրադառնաով Հարությունյանի՝ ՌԴ-ում ազատ արձակվելուն։

 

Հիշեցնենք, որ ArmDaily.am-ի տեղեկություններով «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված՝ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ազատ արձակելու պատճառն այն է, որ Հայաստանում նրա նկատմամբ կալանքի սանկցիա չի եղել: Հարությունյանի՝ ՌԴ-ում ձերբակալման օրը մամուլը գրեց, որ ՀՔԾ-ն հապճեպ նոր միջնորդություն է ներկայացրել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին։ Քննիչի միջնորդությունը քննարկելու համար հրատապ նիստ էր հրավիրվել։ Սաքունցն ընդգծեց, որ Հարությույանը համակարգային սերտաճվածություն ունի իրավապահ համակարգի հետ։ «Դա մեկ օրվա կամ մեկ շաբաթվա հարց չէ, կոռուպցիոն կապերը, շահերն ակնհայտ են, դա հյուսվածք է, որ մնում է և շարունակում է գործել։ Ռուսներն ասում են՝ своих не выдаем»։ Նշենք, որ Հարությունյանի հետ կապված հետագա գործողությունների վերաբերյալ թե ՀՔԾ-ից, թե Դատախազությունից մեկնաբանություն հրաժարվում են տալ։ Միակ պաշտոնական մեկնաբանությունն այն է, որ ռուսաստանյան օրենքներով՝ վաղեմության ժամկետի հիմով ազատ արձակում է տեղի ունեցել։ Նշենք, որ թեմայի շուրջ հրաժարվում են խոսել նաև Հարությունյանի փաստաբանները։

 

armdaily.am

views: 472

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color