Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Կարող են պատասխանատվության կանչվել նաև նրանք, ովքեր դիմել են իրենց նկատմամբ անարդարացի գործողությունների հայցով․ Սաքունցը՝ Գագիկ Ջհանգիրյանի դիմումի մասին

December 8, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ՀՀ նախկին գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, որպեսզի վերականգնի իր երբեմնի կոչումներն ու պաշտոնը: Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց տարիներ առաջ Գ. Ջհանգիրյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը եւ արդարացրեց նրան:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին նման որոշումներ կայացրել է ոչ միայն Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, նման որոշում կայացվել էր նաև պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի վերաբերյալ, ով նույնպես զրկվել էր պաշտոնից ու կոչումից։ Նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ նրա կոչումը վերականգնվել էր։

 

«Ժամանակին Քոչարյանը տարբեր գործիքներ էր կիրառում։ Մարդիկ, որոնք համակարգի դեմ էին դուրս գալիս կամ չէին ենթարկվում համակարգի պահանջներին, բանականաբար, նրանց նկատմամբ գործադրվում էր բոլոր գործքիները՝ պատժելու համար նրանց։ Այդ առումով տրամաբանական է, որ մարդիկ պետք է հիմա փորձեին վերականգնել իրենց կարգավիճակը, որ ունեին մինչև այդ պատժիչ գործողությունների կիրառումը»,- այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սաքունցը։

 

Սաքունցի դիտարկմամբ՝ ամբողջ իրավական համակարգը օգտագործում էր քաղաքական նպատակների համար. «Այսինքն՝ քաղաքական իշխանությունը օգտագործում էր իրավական մարմիններն՝ ընդդիմադիրների նկատմամբ ճնշման գործադրման նպատակով և ինչ-որ պահի, մարդիկ, ովքեր այլևս չէին ուզում համաձայնել այդ պահանջներին և հրապարակային էին դեմ դուրս գալիս՝ պատժվում էին։ Հատկապես, խոսքը իրավապահ կամ ուժային մարմինների առանձին անհատների նկատմամբ այդ պատժիչ գործողությունների կիրառվում էին այն հիմնավորմամբ, թե նրանք քաղաքական չեզոքությունը չեն պահպանել։ Սա ի սկզբանե կեղծ հիմնավորում էր, քանի որ իրավապահ և ուժային համակարգերը ի սկզբանե քաղաքական նպատակներով էին օգտագործվում։ Այնպես, որ անհեթեթ վիճակ կար, երբ ինքը համակարգը քաղաքականացված էր, քաղաքական իշխանության շահերի համար էր օգտագործվում, ոչ թե օրենքի բովանդակությունը պահպանելու համար։ Դրա համար այն գործիքները որ կիրառվում էին՝ նպատակ ունեին պետության զավթման տրամաբանությանը ենթարկեցնելու մարդկանց։ Հետևաբար, կարելի է ասել, որ այդ մարդիկ էլ հանդիսանում են պետության զոհերը, չնայած որ իրենք էլ ժամանակին մասնակից են եղել ապօրինությունների»,-ասաց իրավապաշտպանն ընդգծելով, որ այդ առումով մարդիկ իրավունք ունեն դիմելու և վերականգնելու իրենց նկատմամբ պատժիչ գործողությունների հետևանքները։

 

Նրա դիտարկմամբ՝ ամբողջ անհեթեթությունն այն է, որ եթե մարդն իր վարքագծով չէր ենթարկվում պետությունը զավթածների կողմից քաղաքական տրամաբանությանը, շեղվում էր այդ վարքագծից՝ իրեն էին մեղադրում քաղաքական չեզոքությունը խախտելու համար, մինչդեռ համակարգն էր և գտնվում քաղաքական չեզոքության խախտման ռեժիմում։

 

«Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ պետք է ամբողջական գնահատական տրվի այդ անձանց անցած ճանապարհին ու գործունեությանը, քանի որ, օրինակ, վերոհիշյալ պաշտպանության նախարար պաշտոնավարման տարիներին բանակում խաղաղ պայմաններում մահացության դեպքեր են եղել։ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ ես վերապահումներ ունեմ Մատաղիսի գործի հետ կապված։ Կարծում եմ, անցումային արդարադատությունը պետք է տարածվի բոլոր 30 տարիների վրա, դրա շրջանակներում կարող են պատասխանատվության կանչվել նույն այն մարդիկ, ովքեր դիմել են իրենց նկատմամբ անարդարացի գործողությունների հարցով։ ՀՀ անցած 30 տարիների ընթացքում, ցավոք, միշտ է եղել այնպես, որ ինչ-որ մարդիկ պատասխանատու լինելով իրենց բնագավառների համար, միաժամանակ, պատասխանատվության են ենթարկվել, ոչ թե իրենց գործառույթները չկատարելու համար այլ համակարգի դեմ հանդես գալու համար»,-ասաց Սաքունցը։

 

armdaily.am

views: 457

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color