Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՀՔԱՎ-ը մինչ այժմ ունի 409 անհետ կորածի տվյալ

January 26, 2021

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Արցախյան պատերազմից մի քանի օր անց ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով․ «Բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց հարազատի գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին չունեն տեղեկություններ և փնտրում են, կարող են դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակ:

2020 թ․-ի սեպտեմբերի 27-ից Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ զինծառայողների ճակատագրի, գտնվելու մասին նրանց հարազատները ժամանակին և անհրաժեշտ տեղեկություններ չեն կարողանում ստանալ։ Թեժ մարտական գործողությունների ընթացքում նման տեղեկությունները հաճախ հնարավոր չի լինում ձեռք բերել։ Սակայն ամեն մի քաղաքացու` իր հարազատի ճակատագրի մասին իրազեկվածությունը, տեղեկությունների ստացման իրավունքը պետք է երաշխավորված լինի։

 

Կարևորելով իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովումը` հայտնում ենք նման տեղեկությունների հավաքագրման աշխատանքների իրականացման մասին՝ համապատասխան պետական մարմինների հետ աշխատանքներ կատարելու նպատակով»,- հրապարակված էր հայտարարությունում:

 

«Ասպարեզի» հետ զրույցում այսօր ՀՔԱՎ-ի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արմինե Սադիկյանը տեղեկացրեց, որ սկզբնական շրջանում գրասենյակը գրեթե աշխատել է 24 ժամ ռեժիմով եւ անհայտ կորած համարվող քաղաքացիների/զինծառայողների հարազատներից տեղեկություններ հավաքագրել, ապա դրանք ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարություն։ Այժմ այդ զանգերի թիվը կրճատվել է, հազվադեպ են ծնողներն այս հարցով դիմում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։

 

Մինչ այժմ գրասենյակը ստացել է 700-ից ավելի զանգ։ «Քաղաքացիները փորձում են զանգել գրեթե բոլոր մարմիններին, նույն հարցով դիմել, նրանք չգիտեն, թե էլ ուր դիմեն։ Մենք նրանցից տեղեկությունները հավաքում ենք եւ փոխանցում ՀՀ ՊՆ-ին՝ այդպես փորձելով աջակցել։ Կարծում եմ, որ պետք է լինի միասնական որոշակի բազա»,-ասում է Արմինե Սադիկյանն ու ավելացնում՝ ՀՀ ՊՆ-ն չի արձագանքում եւ չկա հետադարձ կապ։ «Չնայած մենք չենք դադարում, չենք դադարել եւ չենք դադարելու այդ տեղեկատվությունը փոխանցել իրենց։ Բայց թե ինչ քայլեր է ձեռնարկում պատասխանատվություն կրող հիմնական կառույցը՝ Պաշտպանության նախարարությունը, այդ մասին չի խոսում։ Չի տրամադրվում տեղեկատվություն թե մեզ, թե հանրությանը, թե կոնկրետ անհայտ կորածների, տուժածների ընտանիքներին։ Տեղեկատվություն ստանալու իրավունքը, միանշանակ, չի ապահովում»,-ասում է ՀՔԱՎ-ի ներկայացուցիչը։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը անհետ կորած քաղաքացիների հարազատներից ստացված, հավաքագրած տեղեկությունները պարբերաբար թարմացնում է, հստակեցնում։ Մինչ օրս, գրասենյակում գրանցված անհետ կորած քաղաքացիներից 117-ը ողջ է գտնվել, 144-ի աճյունն է գտնվել եւ, ըստ մամուլի հրապարակումների եւ տեսանյութերի, 10 քաղաքացի եղել է գերեվարության մեջ։

 

Ներկայում, ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հավաքագրած տվյալների, անհետ կորած համարվում է 409 քաղաքացի։ «Նրանք դեռեւս չեն գտնվել, ոչ էլ նրանց մարմինն է հանձնվել իրենց հարազատներին։ Ընդ որում, կարեւոր մի հանգամանք․ անհայտ կորած քաղաքացիների մեջ կան նրանք, որոնք համարվում են զոհված, բայց չգիտեմ ինչի հիման վրա։ Նրանց անունները որոշակի ժամանակահատվածում հայատնված է, կամ հայտնվել է զոհվածների ցուցակում։ Սակայն նրանց մարմինը դեռեւս չի հանձնվել հարազատներին»,-ավելացնում է Արմինե Սադիկյանը։

 

Գրասենյակի տվյալներով՝ 409 անհետ կորած քաղաքացիների գերակշիռ մասը կորած է համարվում Ջաբրայիլից, մյուսը՝ Հադրութից, Եղնիկներից, Մատաղիսից։ Մյուս շրջաններում կամ շրջաններից եւս կան անհետ կորած զինվորներ կամ քաղաքացիական անձինք։

 

Եղել են դեպքեր, երբ հարազատները վերջին անգամ կապ հաստատելիս զինվորների հետ, չեն կարողացել հստակեցնել վերջիններիս գտնվելու վայրը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

 

ՀՀ կառավարությունը անհետ կորած եւ գերեվարված անձանց իրական թիվը համարում է գաղտնիք եւ չի համարում հրապարակման ենթակա։

 

Ամեն օր Արցախի ԱԻՊ ծառայությունը հրապարակում է որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում գտնված աճյունների թիվը․ աճյունները սովորաբար անճանաչելի են եւ նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն։

 

Առողջապահության նախարարության տեղեկություններով՝ ամեն օր նույնականացվում է 30 դի։ Դեռեւս չնույնականացված 700-ին մոտ մարմին կա։

 

asparez.am

views: 106

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color