Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչքան հասկանում եմ, Վլադիմիր Պոզների հետ Սերժ Սարգսյանի 2015թ. ապրիլին տեղի ունեցած հարցազրույցի տեսանյութն առկա չէ համացանցում: Բայց Պոզների մեկ հարց արժե հիշել՝ թե ո՞ւմ կցանկանար հանդիպել Սերժ Սարգսյանը հայ մեծերից: Պատասխանն էր՝ Մարշալ Բաղրամյան:
Չէ, խնդիր չի, բայց ՀՀԿ ղեկավարը, այն էլ անփոխարինելի ու խորհրդանիշը համարվող ղեկավարը, չհիշեց իրենց կուսակցության գաղափարախոսության խորհրդանիշը հանդիսացող Գարեգին Նժդեհին, որը մահացել է Վլադիմիրի բանտում:
Չէ, ուղղակի հիշեցում, որ ոչ մի ՀՀԿ-ական կարկառուն մի բառ անգամ չասեց, թե բա ինչո՞ւ մեր գաղափարախոսության հիմնադրի անունը չնշեցիր»: