Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Արթուր Սաքունց․ Շիշկինին ապաստան տրամադրելով Հայաստանը գործել է որպես ինքնիշխան և ժողովրդավար երկիր

September 5, 2019

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Վիտալի Շիշկինին Հայաստանում ապաստան տրամադրելն անհետևանք չի մնա հայ-ռուսական հարաբերությունների վրա:

 

Սաքունցի ենթադրությամբ, հետևանքները հնարավոր է արտահայտվեն հայտարարության տեսքով կամ այլ ազդեցություն ունենան երկկողմ հարաբերություններում․ - «Քաղաքական նպատակահարմարությունը հայ-ռուսական, այսպես կոչված, դաշնակցային հարաբերությունների, կարելի է ասել որևէ ազդեցություն չի ունեցել այդ որոշման վրա: Եթե ունենար, ապա նման որոշում չէր կայացվի»:



Իրավապաշտպանը ռուս ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործչին ապաստան տրամադրելը համարձակ քայլ է համարում հայաստանյան իշխանությունների կողմից: Նրա կարծիքով, Հայաստանն այդ քայլով ներկայացել է՝ որպես ինքնիշխան ու ժողովրդավար երկիր․ - «Ամբողջովին այդ որոշումը համապատասխանում է թավշյա հեղափոխությունից հետո Հայատսանի՝ որպես ժողովրդավարական պետության իմիջին: Որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնի, Ռուսաստանի Դաշնության որևէ քաղաքացու, որ կարող է գալ ապաստան խնդրել կամ փախստականի կարգավիճակ ստանալ՝ թաքնվելով կամ խուսափելով Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետապնդումներից։



Արդեն 6 ամիս Հայաստանում բնակվող Վիտալի Շիշկինը «Ազատությանն» ասել է, թե նա հիմա Ռուսաստանում հետախուզման մեջ է, սակայն Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ իրենք Շիշկինի հանձնման վերաբերյալ որևէ միջնորդություն չեն ստացել:

 

Ռուս ընդդիմադիր գործիչը, ի դեպ, ենթադրել էր, թե այս ամռանը ոչ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայաստանյան հանդիպումներում քննարկել է նաև իր հարցը․ - «Բոլորովին վերջերս ինձ ասացին, որ Զախարովան Հայաստան է եկել նաև իմ հարցով՝ փորձելով այստեղ պայմանավորվել, որ ինձ փախստականի կարգավիճակ չտրամադրեն»:



Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հերքեց Շիշկինի պնդումը, ասաց, որ Զախարովայի հետ հանդիպումներին նման հարց չի քննարկվել:



Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով անդամ Անուշ Բեղլոյանը համոզված է, որ Շիշկինին քաղաքական ապաստան տրամադրելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, հակառակ պնդումը մանիպուլյացիոն է որակում․ - «Ես առհասարակ կցանկանայի այս իրավիճակը դիտարկել Հայաստանի կողմից վավերացված 1991 թվականի «Փախստականների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի շրջականներում: Շատ են այն ուժերը և այն մարդիկ, որոնք միտումնավոր կամ ոչ միտումնավոր, ուղղակի չլինելով տեղյակ, փորձում են յուրաքանչյուր իրադարձություն շահարկել ի վնաս մեր հարաբերություններին: Ես կոչ եմ անում այդպիսի մանիպուլյացիաներից զերծ մնալ»:



Շիշկինը Ռուսաստանում անազատության մեջ է եղել 4 տարի: Նա պնդում է, որ պատճառն իր քաղաքական հայացնքերն են եղել: Այս տարվա հունվարին է ազատ արձակվել ու, իր խոսքով, անմիջապես եկել է Հայաստան։ Հիմա սպասում է, որ փախստականի անձնագիր ստանա ու մեկնի այլ երկիր։

 

 

azatutyun.am

views: 472

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color