Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Սաքունցը ԱԱԾ-ի մոտ ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին համապատասխանելու կամք չի տեսնում

December 12, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) որևէ գործողություն նկատելի չէ, որը հիմք կհանդիսանա մտածելու, թե ԱԱԾ-ն իրապես կամք ունի համապատասխանեցնել իր գործունեությունը ժողովրդավարական պետության պահանջներին: «Ազատության» հետ զրույցում նման հայտարարություն արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը ֆեյսբուքյան իր գրառմանը հետևած ԱԱԾ հայտարարությունը որակեց «շատ զգացմունքային և ոչ համարժեք»։

 

«Իմ գրառումը ֆեյսբուքյան շատ պատեհ է, շատ տեղին է, հիմնավորված է, փաստարկված է, և ԱԱԾ-ի արձագանքը գնահատում եմ շատ զգացմունքային և ոչ համարժեք, և բացարձակ որևէ հակափաստարկ կամ գործողության կատարման միտում չեմ տեսնում, որը հիմք կտա մտածելու, որ Ազգային անվտանգության ծառայությունը իրապես կամք ունի արմատական փոփոխություն կրելու և համապատասխանեցնելու իր գործունեությունը ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին», - ասաց Սաքունցը:

 

Իրավապաշտպանի և Ազգային անվտանգության ծառայության հեռակա բանավեճը սկիզբ առավ, երբ դեկտեմբերի 7-ին ֆեյսբուքյան իր էջում Արթուր Սաքունցը, դիմելով ԱԱԾ պետի պաշտոնակատարին, կոչ արեց հանրությանը ներկայացնել ծառայության վարչությունների պետերի, վարչությունների բաժինների պետերի, ԱԱԾ պետի տեղակալների և նրանց հետ կապակցված անձանց անուններով, նրանց կողմից փաստացի տիրապետվող գույքերի, սեփականության մասին տվյալները։

 

Ի պատասխան, դեկտեմբերի 10-ին հայտարարությամբ հանդես եկավ Ազգային անվտանգության ծառայությունը` Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը կոչելով «անպատեհ ցասումի պոռթկմամբ հրապարակած» գրառում, որն «անցել է թույլատրելիի բոլոր հնարավոր սահմանները»։

 

Նշելով, որ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք ըստ օրենքի ներկայացնում են գույքի ու եկամուտների հայտարարագրեր՝ ծառայությունը կոչ է արել, եթե որևէ անձի հայտնի են ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների վերաբերյալ այլ տեղեկություններ, քան դրանք առկա են ներկայացված հայտարարագրերում, որոնք կարող են վկայել առերևույթ հանցագործության մասին, ապա կարող են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, այդ թվում՝ ԱԱԾ։

 

azatutyun.am

views: 522

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color