Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Դատախազությունը բողոքարկել է դատավոր Ուզունյանի՝ երկրից հեռանալու գործով մեղադրվող քննիչների նկատմամբ հետապնդումը դադարեցնելու որոշումը

September 23, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Դատարանը որոշել է կարճել քրեական հետապնդումը Հատուկ քննչական ծառայության երկու քննիչների նկատմամբ, որոնք թույլ էին տվել, որ Հոկտեմբերի 27-ի գործը քննած նախկին դատավոր Սամվել Ուզունյանը անարգել Հայաստանից հեռանա: Որոշումը կայացրել է դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է վերաքնննիչ ատյան։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, մեծ ակնկալիքներ չունի. - «Չնայած ես համոզված եմ, որ նաև Վերաքննիչ դատարանն էլ է Առաջին ատյանի դատարանի որոշում թողնելու... Խոսքը վերաբերում ա դատավորին, որի հետ ակնհայտ ունեն կորպորատիվ շահեր»։

 

Ուզունյանը դատախազության ուշադրության կենտրոնում էր հայտնվել հեղափոխությունից մեկ տարի անց՝ 51 հազար դոլարի կաշառքի գործով: Բավարար փաստեր հավաքելուց հետո որոշվել էր որպես մեղադրյալ ներգրավել։ Դատախազությունը Հատուկ քննչական ծառայության քննիչին առաջարկել էր դիմել դատարան՝ Ուզունյանին կալանավորելու համար։ Բայց քննիչ Լեռնիկ Ստեփանյանն ու նրա անմիջական ղեկավար Էդգար Պողոսյանը որոշել էին գլխավոր դատախազի որոշումը հաջորդ օրը վերցնել: Եվ մինչ կբացվեր հաջորդ առավոտը, Ուզունյանը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել էր Մոսկվա։ Քննիչները քայլեր չէին ձեռնարկել անգամ «Զվարթնոց» օդանավակայանից ստացված հեռախոսազանգից հետո, երբ տեղեկացել էին, որ Ուզունյանը արդեն օդանավակայանում է՝ Մոսկվայի տոմը ձեռքին:

 

«Դա է, որ ցույց ա տալիս, որ քննչական մարմինները, տվյալ դեպքում քննիչները, նաև հսկող դատախազը պետք է հաշվի առնելով նմանատիպ գործերով նախկինում ունեցած պրակտիկան, երբ որ պաշտոնատար անձինք, որոնք որպես մեղադրյալ են ներգրավված և նրանց նկատմամբ կա քրեական հետապնդում, շատ հեշտությամբ կարողանում են խուսափել պատասխանատվությունից, հատել պետական սահմանը և ապաստանել Ռուսաստանի Դաշնությունում, հաշվի առնելով էդ պրակտիկան, պետք ա շատ ավելի արդյունավետ ջանքեր գործադրեին։ Որովհետև ես արդեն իսկ համոզված եմ, որ դեկտեմբերի 20-ին, երբ որ անձեռնմխելիությունից զրկելու մասին դատախազի միջնորդությունը ԲԴԽ-ում բավարարվել է, տեղեկատվությունը միանգամից փոխանցվել է Ուզունյանին»։

 

«Թրանսփարենսի ինթերնեյշընըլի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը ծանոթացել է քննիչներին արդարացնելու դատարանի որոշմանը: Ըստ այդմ, քննիչները Ուզունյանի փախուստը կանխելու ուղիղ պարտականություն չեն ունեցել, ունեցել են միայն լիազորությունը, որով, սակայն, կարող էին ոչինչ էլ չձեռնարկել։

 

Մարտիրոսյանի կարծիքով, սակայն, դատական ակտը հիմնավոր չէ. - «Դատական ակտում հստակ է մի բան, որ ամրագրվում է, որ բովանդակային առումով այո, տեղի է ունեցել դեպքը, որի առնչությամբ հարուցված է քրեական գործ։ Ձևական առումով դատարանը վերլուծել է, որ դա նրա լիազորությունն է, ոչ թե պարտականությունը։ Բայց էստեղ դատարանը պետք է հարկ համարեր իրեն անդրադառնալ նաև, որ լիազորությունը կարող է ներառել ոչ միայն իրավունք, այլև պարտականություն»։

 

Փորձագետը կարծում է, որ իրավապահները ցանկության դեպքում կարող էին կանխել կաշառակերության մեջ կասկածվողի փախուստը, հատկապես, երբ նրա կողմից սահմանը լքելիս Ազգային անվտանգության ծառայությունը նրանց տեղյակ էր պահել այդ մասին. - «Կարծում եք, Ազգային անվտանգության ծառայությունը չէ՞ր կարող տարբեր պատճառներով նրա տեղաշարժը կասեցնել։ Պարզ ասած՝ եթե անձի նկատմամբ առաջադրված է մեղադրանք, և իրավապահ մարմինը, կոնկրետ պարագայում Ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ անձը ոչ թե փորձում է, այլ արդեն իսկ լքում է Հայաստանի Հանրապետության տարածքը, բնական է, որ նա պարտավոր էր իրականացնել դատավարական գործողություն»։

 

Հեղափոխությունից հետո Հայաստանից անարգել հեռացան կոռուպցիոն տարբեր գործերով անցնող նախկին ավելի քան երկու տասնյակ պաշտոնյաներ։ Իրավապաշտպանները վստահ են, որ դա հնարավոր կլիներ կանխել, եթե ժամանակին դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացվեին։

 

azatutyun.am

views: 30

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color