Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Այս տարվա մայիսի դրությամբ «ոչ մարտական պայմաններում 13 զինծառայողի մահ է գրանցվել»

May 28, 2024

Media about us | News

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

20-ամյա ժամկետային Արարատ Արոյանի մարմինն այսօր տեղափոխվել է ծննդավայր՝ Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղ։ Վարդենիսի զորամասի զինծառայողը մահացել է երեկ զորավարժարանում ստացած վնասվածքի հետևանքով։ Գյուղում լսել են՝ զրահատեխնիկայի փողը խփել է այն մեքենային, որում Արարատն էր։

 

«Տանկը զորավարժության ժամանակ կպել է «Ուրալ»-ին, ինքը մեջն է եղել ու այդտեղից էլ վնասվել է, հիմնականում գլխի հատվածում», - ասաց Ագարակավան համայնքի վարչական ղեկավար Խորեն Կիրակոսյանը։



Արարատը մեկ ամսից պիտի զորացրվեր, ընտանիքում անհամբեր էին, հունիսի 27-ին տանը կլիներ։ «Շատ հանգիստ, համեստ, շնորհքով ժողովուրդ են», - նշեց Կիրակոսյանը։



Դեպքն, ըստ Քննչական կոմիտեի, երեկ առավոտյան է եղել՝ ժամը 11-ին զորավարժարանում զինտեխնիկան բախվել է կայանված «Ուրալ»-ի թափքին։ Արարատն «Ուրալ»-ում է եղել՝ ճակատաքունքային հատվածում վնասվածք է ստացել, տեղափոխվել հոսպիտալ, երկու ժամ անց մահացել։ Քրեական գործ է հարուցվել մարտական հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելու հոդվածով։ Քննչական կոմիտեից փոխանցում են՝ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, հարցաքննվել են ականատեսները, քննությունը շարունակվում է։

 

Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը շեշտում է՝ հայկական բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծանր վիճակագրությունն այսպես էլ չի փոխվում. - «2024թ. մայիս ամսվա դրությամբ արդեն իսկ 17 զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել, որոնցից 4-ն են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, իսկ մնացած 13 դեպքերը ոչ մարտական պայմաններում են, դրանք ներառում են թե ինքնասպանության, թե սպանության, թե ավտովթարի, դժբախտ պատահարի»։



Այս տարի 6 զինվոր է մահացել ավտովթարի, մարտական հատուկ մեքենա վարելու կանոնները խախտելու հետևանքով, 2 հոգի ինքնասպանություն են գործել, 3-ը՝ սպանվել, մի զինվոր ձյան տակ է մնացել, մեկը՝ հրդեհի զոհ դարձել։ Իրավապաշտպանի խոսքով՝ բանակային մահերի 70 տոկոսը հակառակորդի կրակոցից չեն։ Անցյալ տարի 64 զինծառայող է մահացել։

 

Նազելի Մովսիսյանը 14 տարի է՝ հետազոտում է բանակային մահվան դեպքերը, թվերը, եզրակացությունը մեկն է՝ ոչինչ չի փոխվում։ Նախորդ ամսին էլ Մեղրիում ձորն ընկավ զինվորական «Ուրալ», 4 զինծառայող մահացավ, 20-ը տարբեր վնասվածքներ ստացան։ «Ուրալ»-ի ղեկին մի զինծառայող էր, որ ըստ նրա ընտանիքի անդամների՝ վարելու փորձ չուներ, նրան կցված այդ մեքենան երբեք սարքին վիճակում չէր եղել, այդ օրը՝ նույնպես։ Քրեական այս մի գործով այսօր ժամկետային զինծառայող վարորդը նույնպես մեղադրյալ է զորամասի չորս պատասխանատուների հետ։

 

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

views: 71

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color