Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Արթուր Սաքունցը պնդում է՝ գերիների անմեղության կանխավարկածը խախտելու փոխարեն իշխանությունը պետք է այլ դիրքորոշում ցուցաբերեր

December 29, 2021

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Նոյեմբերի 16-ի թեժ մարտերից մեկ օր անց, երբ գերեվարվածները դեռ հայրենիք չէին վերադարձվել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել էր նրանց արարքը և հայտարարել՝ ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննվի։ Հետո էլ խորհրդարանի խոսնակն էր ոչ հրապարակային զրույցում նրանց դասալիք անվանել։ Իշխանության ամենաբարձր ներկայացուցիչների այս դիրքորոշումը հարուցել էր իրավապաշտպանների զայրույթը։

Այսօր էլ Արթուր Սաքունցը պնդում է՝ գերիների անմեղության կանխավարկածը խախտելու փոխարեն իշխանությունը պետք է այլ դիրքորոշում ցուցաբերեր՝ նախ, հրապարակային չպետք է հայտարարվեր այդ մասին՝ թիրախավորելով ադրբեջանական գերության մեջ մնացած մյուս ռազմագերիներին. - «Իմ համոզմամբ, այս փուլում կարող էին բավարարվել բացառապես ծառայողական քննության իրականացմամբ։ Սահմանին չպետք է կանգնի զինվորը, որը հեշտությամբ հանձնվում է։ Այսինքն՝ դու զինվորին պետք է պատրաստես, և դա պետության պարտականությունն է։ Ի՞նչ է նշանակում զինվոր. դա նշանակում է հոգեբանորեն, ֆիզիկապես, մասնագիտացման տեսակետից պատրաստ մարդ։ Իհարկե, հիմքում պետք է լինի, որ մարդը ամեն գնով մնա ողջ, մեզ համար կարևոր է, որ զինվորը ողջ լինի, ողջ մնա, ողջ վերադառնա»։

 

Սաքունցը նաև պնդում է, որ քննություն պետք է տարվի՝ պարզելու, թե արդյոք սահմանի վրա ծառայող զինվորականներն ունեին բոլոր ռեսուրսները պաշտպանելու դիրքերը. - «Դու ուղարկում ես մարդուն մարտական հանձնարարություն կատարելու և չես ապահովում անհրաժեշտ բոլոր միջոցներով, և դրա փոխարեն դեռ մի բան էլ նրան մեղադրում ես ինչ-ինչ հանցավոր գործողությունների մեջ։ Էդ դեպքում ես կարող եմ ասել, որ միանշանակ հանցավոր գործողություն է հանդիսանում մարդուն առանց պատշաճ պատրաստելու, պատշաճ զինելու, պատշաճ սովորեցնելու, պատշաճ կարողություններ զարգացնելու, ուղարկես մարտական հանձնարարություն կատարելու։ Դա է հանցագործությունը։ Ի վերջո, հիմա էս քրեական գործի շրջանակներում կորպուսի հրամանատար, Գլխավոր շտաբի անձնակազմ և այլն, դրանք պատասխանատվության ներքաշվելո՞ւ են, թե՞ ոչ»։

 

Ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի, նոյեմբերի 16-ի բախումներից հետո հայրենիք է վերադարձվել 21 ռազմագերի, ևս 11 ռազմագերու իր տարածքում գտնվելու մասին Ադրբեջանը տվյալներ է ներկայացրել Եվրադատարանին։

views: 26

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color