Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ապարանի ոստիկանապետի պաշտոնից ազատումը կապվա՞ծ է Նիգավանի դեպքերի հետ. ոստիկանությունը չի մեկնաբանում

June 23, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Աշխատանքից ազատվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանը։ Այս պաշտոնանկությունը հաջորդում է Ապարանից ոչ հեռու գտնվող Նիգավան գյուղի տարածքում հնչած և 2 մարդու կյանք խլած կրակոցներին։

 

«Ազատությունը» ոստիկանության լրատվության վարչությունից փորձեց պարզել, արդյո՞ք Հայրապետյանի՝ պաշտոնից ազատումը կապված է հենց Նիգավանի դեպքերի հետ, ոստիկանությունից մեր հարցին հստակ չպատասխանեցին՝ միայն նշելով, թե համակարգում «մշտապես տեղի են ունենում կադրային փոփոխություններ»։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցին մտահոգում է ոստիկանության ոչ հաշվետու աշխատելաոճը։

 

«Ոստիկանության բաժնի պետի հեռացումը, առանց որևիցե մեկնաբանության, խոսում է ոստիկանության ոչ հաշվետու և ոչ թափանցիկ գործելակերպի մասին: Այսինքն ի՞նչ է նշանակում՝ ազատում ես ոստիկանապետին դեպքից երկու օր հետո և ասում ես՝ մեկնաբանություն չունես: Կամ ինչո՞ւ պետք է ես որպես քաղաքացի ենթադրություններ անեմ, որ ամենայն հավանականությամբ ոստիկանապետի ազատումը կապված է դեպքի հետ», - ընդգծեց իրավապաշտպանը:

 

Նախօրեին Ապարանին մոտ գտնվող Նիգավան գյուղի մոտակայքում հրազենից 2 մարդ է սպանվել։ Վիճաբանել են մի խումբ երիտասարդներ, նրանից մեկը հրացանով կրակել էր իր հետ վիճող տղաների ուղղությամբ, ինչի հետևանքով Հմայակ Միքայելյանն ու Տիգրան Հարությունյանը մահացել են, ևս 5 հոգի տեղափոխվել էին բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկի վիճակը այսօր ևս դեռ գնահատվում է ծայրահեղ ծանր։

azatutyun.am

views: 53

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color