Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Եթե բանակը չեն թալանել, ապա գեներալները ինչի հաշվին են դարձել բիզնեսների, դղյակների սեփականատերեր, իրենց աշխատավարձերի հաշվի՞ն․ իրավապաշտպան

October 25, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեսյբուքյան էջում գրել է․

 

«Եթե բանակը չեն թալանել, ապա գեներալները ինչի հաշվին են դարձել բիզնեսների, դղյակների սեփականատերեր, իրենց աշխատավարձերի հաշվի՞ն։

Ժամանակին հրապարակել էի 1in.am-ով հայ-ռուսական միացյալ զորամիավորման հրամանատար Միքայել Գրիգորյանի նամակը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որում գեներալը հայտնում էր հստակ որ թալանում են, ամեն տեղ, որ սպաների սոցիալ-ֆինանսական վիճակը անմխիթար է։

 

Հո չե՞ք մոռացել։ 

 

Հիշեցնեմ, որ սպաների մեծ արտահոսք կար զինված ուժերից Սերժ Սարգսյանի ժամանակ։

 

Էլ չեմ խոսում խայտառակ չափերի հասնող հովանավորչությունը, երբ բարեխիղճ սպաները որևէ առաջխաղացում չէին ունենում, և միայն հովոնավորյալներն ունեին նման հնարավորություն։

 

Իսկ դա խիստ բացասական էր ազդում հենց բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի, կադրային պոտենցիալի զարգացման վրա։

 

Ինչ է գնդապետ Բուդաղյանի նկատմամբ քրեական հեպանդումը հանուն Լիսկայի հովանավորության, համարում եք որ դրական էր ազդելու՞։

 

Ու այս ամենի համար անմիջական պատասխանատուները մնացին անպատիժ ու որևէ իրական գնահատական չստացան, չտրվեց ամբողջական քաղաքական ու իրավական գնահատական։

 

Ու ոչ ոք չի հարցնում, լավ, բա ԱԱԾ հակահետախուզությունն այս ամենի մասին չուներ, տեղեկություննե՞ր, կամ չէր զեկուցում թե նախկինում, թե ներկայում։ Հասկացանք, նախկինում չէին կարող չզեկուցել, կոռուպցիան չէր կարող չլինել վերահսկելի։

 

Բայց հեղափոխությունից հետո ինչ տեղեկություններ են ներկայացվել նոր իշխանություններին կոռուպցիայի ոչ միայն  ծավալների, այլ նաև դրանց հետևանքների մասին։ 

 

Բայց թվարկածները երևույթի մի կողմն են՝ տարիներ շարունակ պաշտպանական բյուջեն կողոպտելն ու դրանով պետության անվտանգությունը թուլացնելը։

 

Խնդրի երկրորդ առավել կարևոր կողմը այն է, որ այդ ամենը հաշվի չառնվեց, չգնահատվեց զինված ուժերում կոռուպցիայի խորության ու ազդեցության ծավալները, որ նման վիճակում գտնվող զինված ուժերում անհրաժեշտ էր արմատական, համակարգային ու խորքային, բովանդային փոփոխություններ, հենց երկու տարվա ընթացքում ահագին գործ կարող էր արվել, ինչպես մինչև 2020թ սեպտեմբերը, այնպես էլ 2021-22թթ․

 

Սեփական հանցագործությունները կոծկելով այլոց հանդեպ մեղադրանքներ հնչեցնելը շատ խղճում ու թույլիկ տարբերակ է։

 

Նաև անթույլատրելի է հանցագործությունների հետևանքները վերացնելու ուղղված ոչ հետևողական, շատ դեպքերում անարդյունք, ու թույլիկ ջանքերը հիմնավորել հենց այդ հանցագործությունների փաստերով»։

civic.am

views: 33

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color